Լուրեր
Աղիքային անանցանելիություն
26 Մայիս 2020 |Լուրեր | Գաստրոէնտերոլոգ
Աղիքային անանցանելիությունը համախտանիշ է, որը բնութագրվում է մարսողական ուղիով վերջինիս պարունակության դատարկման լրիվ կամ մասնակի խանգարմամբ՝ պայմանավորված մեխանիկական խոչընդոտով կամ աղիների շարժողական ֆունկցիայի խանգարմամբ։
Ռիսկի գործոնները
Ռիսկի խմբում են այն հիվանդները, որոնց մոտ առկա են հետևյալ հիվանդությունները.
- աղիների բնածին անոմալիաներ,
- որովայնի խոռոչում` կպումային գործընթացներ,
- որովայնի առաջային պատի ճողվածքներ, ուռուցքներ,
- ներքին ճողվածքներ,
- տարբեր վիճակներ, որոնք բերում են աղիների պարեզի առաջացման։
Ախտանիշները
Բնորոշ է որովայնի ցավը, որը, սովորաբար կծկումային բնույթի է և առաջանում է հանկարծակի, արտահայտվում է գազերի և կղանքի արտազատման դժվարացմամբ, որովայնի փքվածությամբ և անհամաչափությամբ, ավելի ուշ ախտանիշներից բնորոշ է փսխումը։
Ախտորոշումը
Իրականացվում է բնորոշ կլինիկական պատկերի և ռենտգեն հետազոտության տվյալների հիման վրա։
Բուժումը
Որպես կանոն, բուժումն իրականացվում է ստացիոնար պայմաններում, քանի որ հիվանդին ցուցված է վիրաբույժի մշտական հսկողություն։ Կոնսերվատիվ բուժման անարդյունավետության դեպքում, աղիների անցանելիության վերականգնման նպատակով, իրականացվում է վիրաբուժական միջամտություն։
Հետագա հսկողությունը
Հիվանդը հսկվում է թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, գաստրոէնտերոլոգի, վիրաբույժի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ, բացառիկ վիրահատություն Հայաստանում
12 Հուլիս 2019
Ուռուցքների վիրահատական բուժում՝ նվազ ինվազիվ լապարոսկոպիկ եղանակով
30 Սեպտեմբեր 2019
Պլազմաֆերեզ. նոր ծառայություն «Նաիրի» բժշկական կենտրոնում
08 Դեկտեմբեր 2021
Ուրոլոգիական ծառայություն
13 Հուլիս 2022
Դիտել բոլորը
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն