logo
JCI GOLD SEAL
8900

Նյարդային համակարգի ուռուցքներ

Ծառայությունն իրականացնում է նյարդային համակարգի կենտրոնական և պերիֆերիկ տարբեր հատվածներում ի հայտ եկած ուռուցքային հիվանդությունների, դրանց հետևանքով առաջացած շարժողական խանգարումների ախտորոշում և բուժում, ուռուցքների հեռացում և բուժում` հնարավորին նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտությունների օգնությամբ։

Ծառայության հիմնական ուղղությունը նյարդային համակարգի` ողնուղեղի և ողնաշարի ուռուցքային ախտաբանությունների վիրաբուժությունն է:

Մատուցվում են վերականգնողական, կանխարգելիչ ծառայություններ.

  • կինեզոթերապիա,
  • ֆիզիոթերապիա:

Հիվանդությունների ախտորոշման համար կատարվում են.

  • համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ),
  • մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ),
  • ՀՏ և ՄՌՏ-անգիոգրաֆիա,
  • գլխի և պարանոցի մագիստրալ անոթների դուպլեքս սքանավորում,
  • էլեկտրասրտագրություն (ԷՍԳ),
  • էխոսրտագրություն ԷխոՍԳ,
  • Հոլտեր-ԷՍԳ հետազոտություն,
  • արյան լաբորատոր հետազոտության լայն սպեկտոր, այդ թվում` գլխուղեղի վնասման աստիճանը որոշող հատուկ մարկերների որոշում, արյան գազային բաղադրության որոշում և այլն:

Ծառայությունն իրականացնող մասնագետները սերտորեն համագործակցում են ՌԴ, Գերմանիայի տարբեր կլինիկաների գործընկերների հետ և, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել համատեղ վիրահատություններ` հրավիրելով նրանց «Նաիրի» ԲԿ: