Главная / Популярные статьи / Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր)

Статьи

Ե՞րբ այցելել գինեկոլոգի (հաճախ տրվող հարցեր)

13 Сентябрь 2019 | Популярные статьи | Гинекология и женское здоровье | Марианна Андраниковна Адамян

Խորհուրդ է տրվում տարեկան 1-2 անգամ այցելել գինեկոլոգի` ընդհանուր հետազոտության նպատակով, ինչպես նաև` անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի խորհրդատվության, եթե առկա են անհանգստացնող ախտանիշներ։

Ծանոթացեք այն նշաններին, որոնց առկայության դեպքում պետք է անհանգստանալ և դիմել գինեկոլոգին․

  • պատրաստվում եք կամ սկսել եք ապրել սեռական կյանքով,
  • հղի եք, պատրաստվում եք հղիանալ կամ չեք կարողանում հղիանալ,
  • դաշտանային ցիկլի խանգարումներ․ ցիկլը ուշանում է կամ չի սկսվում, շուտ է սկսվում, չափազանց առատ է և այլն,
  • դաշտանադադարի նշաններ,
  • քոր և այրոց սեռական օրգաններում,
  • արյունահոսություն ոչ դաշտանային օրերին,
  • ցավ սեռական հարաբերության ընթացքում կամ` հետո,
  • դաշտանը անտանելի ցավոտ է,
  • անսովոր, տարօրիանկ հոտով կամ գույնով արտադրություն` հեշտոցից,
  • չափից ավելի փքվածություն որովայնի ստորին հատվածում,
  • ցավոտ միզարձակում,փոքր կոնքի ու որովայնային շրջանում ցավեր:

Սրանք այն ախտանշաններն են, որոնք հարկ է անուշադրության չմատնել։ Եթե նույնիսկ ախտորոշումը լուրջ է, հիվանդության վաղ հայտնաբերումն ու բուժումը մեծացնում է լիարժեք բուժման ու անդառնալի հետևանքներից խուսափելու շանսերը։

Հարցերին պատասխանեց Մարիաննա Անդրանիկի Ադամյանը,
մանկաբարձ-գինեկոլոգ «Նաիրի» բժշկական կենտրոնում


Подпишитесь на нашу рассылку