Главная / Популярные статьи / Կարելի՞ է լոգանք ընդունել մրսածության դեպքում

Статьи

Կարելի՞ է լոգանք ընդունել մրսածության դեպքում

11 Декабрь 2020 | Популярные статьи | Терапия

Մրսածության ժամանակ հիվանդը քրտնում է, և դա շատ օգտակար է։ Քրտինքի հետ օրգանիզմից դուրս են գալիս թույները։ Այդ պատճառով բժիշկները հաճախ հիվանդին խորհուրդ են տալիս խմել տաք թեյ, բուժական եփուկներ՝ վնասակար բաղադրիչների դուրս բերումն ուժեղացնելու համար։

Քրտինքն ամբողջությամբ չի գոլորշանում։ Այն մնում է մարմնի վրա, խառնվում է փոշու մասնիկների, ախտածին միկրոօրգանիզմների հետ, խցանում է անցքերը, ինչն էլ բերում է վնասակար նյութերի դուրս բերման զգալի դժվարացման։ Լոգանքը կօգնի ազատվել քրտինքից՝ միաժամանակ լավացնելով թույների դուրս բերումը։

Լոգանքը սովորական հիգիենիկ միջոցառում է։ Այդ պատճառով հարկ չկա հրաժարվել վերջինից` մրսածության ժամանակ։

Լոգանքի օգտակարությունը

Շարունակելով խոսել մրսածության ժամանակ լոգանք ընդունելու մասին՝ պետք է նշել, որ թույների դուրս բերումը լոգանքի միակ դրական կողմը չէ։ 

Ջրային միջոցառումներն օգնում են լուծել հիվանդին տանջող մի շարք խնդիրներ։

  1. Մարմնի կոտրտվածության զգացումի վերացում։ Այս ախտանիշը գրեթե միշտ ուղեկցում է շնչառական հիվանդություններին։ Տաք լոգանքն օգնում է ազատվել մարմնի կոտրտվածության զգացումից, վերացնում է հոդացավերը, ապահովում է մկանների թուլացումը։
  2. Շնչառության բարելավում։ Բարձր խոնավությունը և տաք գոլորշին դրական են ազդում շնչառական օրգանների վրա։ Քթի փակվածության դեպքում այն բացվում է, իսկ առատ քթահոսությունն արագ անցնում է։
  3. Հազի թեթևացում։ Տաք գոլորշին քթըմպանի վրա ազդում է ինհալյացիայի սկզբունքով։ Բուժական արդյունքը կարելի է ուժեղացնել բույսերի և եթերային յուղերի օգնությամբ։ Կարևոր է նախապես համոզվել ալերգիայի բացակայության մեջ։ Լոգանքը նպաստում է չոր հազը խորխաբեր հազի վերածելուն։ Բացի այդ, այն արդյունավետ վերացնում է լարինգիտի նոպաները։
  4. Տոնուսի բարձրացում։ Մրսածությունն ուղեկցվում է հոգնածությամբ, մարմնի կոտրտվածությամբ, տրամադրության անկմամբ։ Այսպիսի զգացողությունները չեն նպաստում ապաքինմանը։ Տաք լոգանքն ապահովում է թուլացումը և ընդհանուր տոնուսի բարձրացումը։ Այդպիսով, այն ակտիվացնում է օրգանիզմը` հիվանդության դեմ պայքարելու համար։

Բացի օգտակար հատկություններից, ջրային միջոցառումներն ունեն նաև թերություններ։ Դրանք կարող են նպաստել հիպերթերմիայի առաջացմանը և ճնշման բարձրացմանը։ Երբեմն լոգանքը բերում է գլխացավերի, ընդհուպ` միգրենի առաջացման և ինքնազգացողության կտրուկ վատթարացման:


Ինչպե՞ս և ի՞նչ լոգանք ընդունել մրսածության ժամանակ։

Օրգանիզմը չվնասելու  համար անհրաժեշտ է ճիշտ ընդունել լոգանքը։ Այս դեպքում կարելի է չվախենալ ծանր հետևանքներից։ Այսպես, պետք է խստորեն 5 կանոն:

  • Հրաժարվել ալկոհոլից: Կտրականապես արգելված է լոգանք ընդունելուց առաջ ալկոհոլ ընդունել։ Դա վերաբերվում է ո՛չ միայն ըմպելիքներին, այլ նաև սպիրտի հիմքով դեղորայքին։ Ալկոհոլը, չնայած բոլոր սպասումներին, չի նպաստում մրսածության դեմ պայքարին, այլ նվազեցնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաները, որն առանց այն էլ թուլացած է և լրացուցիչ ծանրաբեռնել չարժե։ Հրաժարվեք ոտքերը շոգեհարելու մտքից` սպիրտային ըմպելիք ընդունելուց հետո, ինչը կարող է բերել ճնշման ակնթարթային անկման և ուշագնացության։
  • Միջամտության տևողությունը: Անկախ նրանից, թե որքան ժամանակ եք անցկացնում լոգարանում, մրսածության ժամանակ պետք է կրճատել լողանալու տևողությունը։ Խոնավ միջավայրն օգնում է պայքարել հազի և մրսածության դեմ։ Սակայն, եթե այն օրգանիզմի վրա երկարատև ազդի, կարող է խթանել լորձի արտադրությունը։ Իսկ դա կբերի հակառակ ազդեցության՝ մրսածության և հազի ուժեղացման։ Սեփական առողջական վիճակը չվատթարացնելու համար ջրային միջամտությունները պետք է տևեն 10, ամենաշատը՝ 15 րոպե։
  • Ջրի ջերմաստիճանը: Այսպիսով, կարելի՞ է տաք լոգանք ընդունել մրսածության ժամանակ։ Այստեղ պետք է կտրականապես ոչ ասել։ Հիվանդ մարդուն արգելված է չափազանց տաք լոգանք ընդունել։ Ջրի շատ բարձր ջերմաստիճանը հեշտությամբ կարող է նպաստել ջերմության բարձրացմանը, ընդհուպ մինչև հիպերթերմիա։ Օգտակար է հենց գոլ լոգանքը։ Ջրի ջերմաստիճանը պետք է տատանվի 36-37°С սահմաններում։
  • Գլուխը լվանալ: Այս գործողությունից խորհուրդ է տրվում հրաժարվել։ Հենց թաց մազերը (հատկապես երկար) հաճախ բերում են գերսառեցման։ Իսկ դա կարող է վատթարացնել մրսածի վիճակը։
    Եթե պետք է մազերը լվանալ, ավելի լավ է հետաձգել մինչև  լոգանքի վերջ։ Լվացած մազերը պետք է չորացնել տաք խավավոր սրբիչով և մանրակրկիտ չորացնել ֆենով։
  • Լողանալու ժամանակահատվածը: Ցանկալի է լոգանքն ընդունել երեկոյան՝ քնելուց անմիջապես առաջ։ Լողանալուց հետո անհրաժեշտ է անմիջապես պառկել տաք անկողնու մեջ։ Տաքացնող ազդեցությունն ուժեղացնելու համար անպայման գուլպաներ հագեք։

Հինգ հակացուցում

Ոչ բոլորին և ոչ միշտ են ցուցված ջրային միջոցառումները։ Այսպիսով, ո՞ր դեպքերում մրսածության ժամանակ չի կարելի լոգանք ընդունել։   

  • Բարձր ջերմություն։ Եթե մրսածությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ցանկալի է հրաժարվել լոգանքից։ Հակառակ դեպքում հնարավոր է ջերմության ավելի բարձրացում։ Պետք է սահմանափակվել կարճատև տաք ցնցուղով։ 
  • Սիրտ-անոթային ախտաբանություններ։ Սիրտ-անոթային տարբեր հիվանդություններով տառապող մարդկանց (արյան շրջանառության խանգարում, գերճնշում, թերճնշում, վարիկոզ) լոգանքներն արգելված են։ Ընդ որում, նույնիսկ մրսածության բացակայության դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս սահմանափակել լոգանքը։ Բաղնիսային գործողություններն ակտիվացնում են արյունատար համակարգը։  Այդպիսով, դրանք ուժեղացնում են սրտի և անոթների ծանրաբեռնվածությունը։
  •   Միգրեն։ Լոգանքն ուժեղ գլխացավերի դեպքում կարող է բերել անհարմարավետության ուժեղացման և վիճակի վատթարացման։  
  • Դիաբետ։ Այս դեպքում տաք լոգանքները կարող են բերել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ իջեցման, ինչը դիաբետով հիվանդի համար շատ վտանգավոր է։
  • Հղիություն։ Մրսածությունը թուլացնում է կնոջ օրգանիզմը, իսկ եթե նրա վրա ազդեն նաև տաք ջրով, ապա վիժման կամ վաղաժամ ծննդաբերության ռիսկը զգալի կբարձրանա։

Բուժական լոգանքներ

Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ ձեռքի տակ չկան, ապա կարելի է ուշադրություն դարձնել այն մթերքների վրա, որոնք բարձրացնում են օրգանիզմի պաշտպանական հատկությունները։

Նոր բաղադրիչների կիրառումից առաջ, հատկապես եթերային յուղերի, անհրաժեշտ է ալերգիայի թեստ իրականացնել։ Հակառակ դեպքում սպասված ապաքինման փոխարեն հնարավոր է լուրջ վնաս հասցնել։

Տաք լոգանքներն, իսկապես, օգտակար են մրսածության ժամանակ։ Դրանք կարող են արագացնել ապաքինման գործընթացը։ Սակայն կարևոր է հիշել հակացուցումների մասին և խստորեն հետևել վերոնշյալ կանոններին։

Подпишитесь на нашу рассылку