Статьи
Մարզումները վիրահատությունից առաջ օգնում են մեծահասակներին արագ վերականգնվել
30 Март 2021 | Популярные статьи
Նոր հետազոտություններն ապացուցել են, որ տարիքով մարդիկ, որոնք պետք է անցնեն պլանային վիրահատություն, ցանկալի է նախապես անցնեն նպատակային ֆիզիկական մարզումների երկարատև ծրագիր, որպեսզի հակազդեն անկողնային ռեժիմի ընթացքում մկանային կորստին:
Բիրմինգեմյան համալսարանի ֆիզիկական վարժությունների և վերականգնողական սպորտի դպրոցի գիտնականների կողմից կատարված հետազոտությունների արդյունքում եկան եզրակացության, որ նախքան վիրահատությունը կատարված կարճատև ուժային վարժություններն անբավարար են դրա համար:
Հետազոտությունների ընթացքում գիտնականները խնդրել են մեծահասակների խմբին կատարել չորս ուժային մարզումներ` մեկ շաբաթում: Մասնակիցներն այն իրականացրել են՝ օգտագործելով միայն մեկ ոտքը: Նախնական վերականգնողական վարժություններից հետո մասնակիցները պահպանել են անկողնային ռեժիմ: Չնայած հետազոտողներն ակնկալել են, որ վարժություններին մասնակցած ոտքն ավելի քիչ մկանային կորուստ կունենա, քան` մյուսը, պարզվել է, որ մկանային տոնուսը երկու ոտքում միանման է:
Թիմը գտնում է, որ մարզման ծրագրերում՝ ուժայինների հետ համատեղ, պետք է ներառվեն նաև աէրոբ վարժություններ՝ սիրտ-անոթային համակարգի պաշտպանության համար:
Կարևոր է պահպանել նաև սպիտակուցով հարուստ ճիշտ սննդակարգ:
Սկզբնաղբյուր. medikforum.ru
Подпишитесь на нашу рассылку