Новости
Գիտնականները որոշել են կորոնավիրուսի ակտիվացման ջերմաստիճանը
09 Апрель 2020 |Новости | Терапия
Հոնկոնգի համալսարանի գիտնականները որոշել են այն ջերմաստիճանը, որի ժամանակ արձանագրվում է կորոնավիրուսի առավելագույն ակտիվությունը:
Նրանք պարզել են, որ վիրուսն առավել ակտիվ է մոտավորապես +4°C պայմաններում: Այսպիսի պայմաններում և վարակազերծման բացակայության դեպքում COVID-19-ի ակտիվությունը նվազում է երկու շաբաթ հետո միայն: Վիրուսը չի տանում ավելի բարձր ջերմաստիճանը. այն ապաակտիվանում է +70°C ջերմաստիճանում` 5 րոպեի ընթացքում:
Մասնագետները պարզել են նաև, որ վիրուսը մոտավորապես երեք ժամ մնում է թղթի վրա, իսկ հագուստի և մշակված փայտի վրա՝ մինչև երկու օր, մինչև չորս օր ապրում է ապակիների վրա և մինչև յոթ օր՝ պլաստիկի վրա, հաղորդում է RT-ն:
Подпишитесь на нашу рассылку