Главная / Новости / Լյարդի էլաստոգրաֆիա

Новости

Լյարդի էլաստոգրաֆիա

05 Ноябрь 2019 | Новости | Ультразвуковая диагностика

Էլաստոգրաֆիան` ուլտրաձայնի կիրառմամբ, անցավ, ոչ ինվազիվ ախտորոշման ճշգրիտ մեթոդ է, որն, ի տարբերություն լյարդի ուլտրաձայնային հետազոտության, թույլ է տալիս որոշել լյարդի ֆիբրոզի և ճարպային հեպատոզի (լյարդի ճարպակալման) աստիճանը: Տարբերում ենք ֆիբրոզի F0-F4 աստիճան (F4-ը բնորոշ է ցիրոզին) և լյարդի ճարպակալման՝ S0-S4 աստիճան։ Հարկ է նշել, որ լյարդի պրոգրեսիվող հեպատոզը (ճարպակալումը) սպառնում է լյարդի ցիրոզի զարգացմանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնում լյարդի էլաստոգրաֆիան իրականացվում է TOSHIBA Aplio i800 սարքով:

Լյարդի քրոնիկ հիվանդությունները (ներառյալ` վիրուսային հեպատիտ B և C, որոնք ուղեկցվում են լյարդի ֆիբրոզի աճով) կարող են հանգեցնել լյարդի անդառնալի փոփոխությունների` ցիրոզի, անգամ` լյարդի առաջնային քաղցկեղի: Այդ պատճառով ախտորոշումը և բուժումը պետք է հնարավորին վաղ սկսել:

Նախկինում լյարդի ախտահարումների բնույթը գնահատելու համար կատարվում էր պունկցիա և հյուսվածաբանական հետազոտություն:

Պունկցիոն բիոփսիան նվազ ինվազիվ միջամտություն է, հաճախ` ցավոտ, ունի բացասական դրսևորումներ, պահանջում է վերականգնողական շրջան: Այժմ լյարդի էլաստոգրաֆիան այլընտրանքային ախտորոշիչ մեթոդ է:

Առաջատար կլինիկաներում ավելի ու ավելի է մեծանում լյարդի էլաստոգրաֆիայի դերը, որն ապագայում, որպես ախտորոշիչ մեթոդ, կարող է փոխարինել լյարդի բիոփսիային:

Էլաստոգրաֆիայի առավելությունը

Ի տարբերություն բիոփսիայի, լյարդի էլաստոգրաֆիայի միջոցով հնարավոր է հետազոտել ամբողջ օրգանը, ինչն ապահովում է արդյունքների բարձր հուսալիություն: Ստացված տվյալների հիման վրա բժիշկն առավել ճշգրիտ ախտորոշման և արդյունավետ բուժման հնարավորություն է ընձեռում:

Ինչպե՞ս պատրաստվել լյարդի էլաստոգրաֆիկ հետազոտությանը:

Ցանկալի է հետազոտության գալ քաղցած, կամ` ուտելուց 4 ժամ անց: Միջամտությունը տևում է 5-15 րոպե և չունի հակացուցում:

Ո՞ր դեպքերում դիմել լյարդի էլաստոգրաֆիայի:

Որպես կանխարգելիչ հետազոտություն խորհուրդ է տրվում 40 տարեկանն անց անձանց:

Պարտադիր ցուցված է հետևյալ դեպքերում.

  • B, C, D հեպատիտներ, 
  • լյարդի ալկոհոլային ստեատոհեպատոզներ,
  • ճարպային հեպատոզներից` ոչ ալկոհոլային հեպատոզներ,
  • լյարդի աուտոիմուն հիվանդությունների (աուտոիմուն հեպատիտներ, առաջնային բիլիար ցիրոզ և այլն),
  • Ժիլբերի համախտանիշ,
  • պացիենտներ, ովքեր անցնում են քիմիոթերապիայի բուժման կուրս
  • լյարդի տրանսպլանտացիա:

Բարձի ռիսկի խումբ են համարվում.

  • շաքարային դիաբետը,
  • խոլեսթերինի, եռգլիցերիդների բարձր մակարդակը,
  • ALT, AST, GGT նորմայից բարձր մակարդակը,
  • լեյկոցիտների և տրոմբոցիտների քանակի պակասը,
  • հավելյալ քաշը,
  • բիլիռուբինի հաճախակի բարձրացումը,
  • լյարդի ցիրոզի կասկածը:

Լյարդի ֆիբրոզի աստիճանի գնահատումը հարկավոր է նախքան բուժումը սկսելը, բուժման ընթացքում և վերջում:

Բարձր աստիճանի ֆիբրոզի ժամանակ (F3-F4) ֆիբրոզի ցուցանիշների իջեցում նկատվում է երկար ժամանակ անց, հետևաբար, հարկավոր է ընթացիկ հսկողություն:



Հարցերին պատասխանեց Քրիստինե Ալեքսանի Մարտիրոսյանը,
սոնոգրաֆիստ «Նաիրի» բժշկական կենտրոնում




Похожие статьи

Подпишитесь на нашу рассылку