Новости
COVID-19. ո՞ր դեպքերում պետք է կրել դիմակ
20 Март 2020 | Новости | Терапия
Ինչպե՞ս կրել, կիրառել, հանել և օգտահանել դիմակը
- Դիմակ կրելուց առաջ պետք է ձեռքերը մշակել սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվել օճառով:
- Դիմակը կրեք այնպես, որ այն ծածկի քիթը և բերանը՝ առանց դեմքի և դիմակի միջև տարածության առկայության:
- Մի դիպեք դիմակին` այն կիրառելու ընթացքում, իսկ դիպչելու դեպքում ձեռքերը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով և լվացվեք օճառով,
- Երբ դիմակը խոնավանում է, փոխարինեք նորով, և մեկանգամյա օգտագործման դիմակը կրկնակի մի օգտագործեք:
- Երբ պետք է հանեք դիմակը, բռնեք դիմակի հետևի կապերից (առանց դիպչելու դիմակի առաջային մասին) և անմիջապես նետեք այն թափոնների համար նախատեսված փակվող տարայի մեջ, ապա ձեռքերը մշակեք սպիրտ պարունակող միջոցներով կամ լվացվեք օճառով:
- Առողջները դիմակ պետք է կրեն, եթե օգնություն են ցուցաբերում COVID-19 վարակի կասկածով մարդուն:
- Եթե Դուք հազում կամ փռշտում եք, դիմակ կրեք:
- Դիմակն արդյունավետ պաշտպանիչ միջոց է, եթե այն զուգակցվում է սպիրտ պարունակող հակասեպտիկներով ձեռքերի կանոնավոր մշակմամբ կամ օճառով լվացմամբ:
- Եթե Դուք դիմակ եք կրում, պետք է իմանաք մեկանգամյա օգտագործվող բժշկական դիմակների օգտագործման և օգտահանման կանոնները:
Похожие статьи
-
Медицинский центр «Наири»: в борьбе с COVID-19
10 Июнь 2020
-
В МЦ «Наири» Вы можете получить прививку против Covid-19
13 Октябрь 2021
- Просмотреть все
Подпишитесь на нашу рассылку