Новости
Գլխի և պարանոցի ՀՇ և ՄՌՇ դասընթաց
19 Декабрь 2023 |Новости | Компьютерная томография | Магнитно-резонансная томография | Арам Григорьевич Бадалян | Гаяне Ашотовна Айвазян | Костан Самвелович Галумян
Նոյեմբերի 8-ին և 9 ին Ռադիոլոգիայի հայկական դպրոցի նախաձեռնությամբ՝ «Նաիրի» ԲԿ-ում տեղի է ունեցել գլխի և պարանոցի պաթոլոգիաներին նվիրված ՀՇ և ՄՌՇ ախտորոշման վերաբերյալ դասընթաց, որը վարել է ՌԴ-ից հատուկ հրավիրված բ.գ.թ, ռադիոլոգ Ելենա Ստեփանովնան : Դասնթացի շրջանակներում մասնակիցներն ունեցել են հնարավորություն ծանոթանալու միջին ականջի պաթոլոգիաներին, գանգի հիմի ուռուցքներին, մասնակցել են թեմատիկ քեյսերի ակտիվ քննարկմանը:
Դասընթացի 2-րդ օրը «Նաիրի» ԲԿ-ի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Բադալյանի հետ համատեղ քննարկվել են ըմպանի անատոմիան, ըմպանի պաթոլոգիաները , մասնավորապես ուռուցքներն իրենց տեղային տարածվածությամբ:
Նշենք, որ դասընթացներին ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես «Նաիրի» այնպես էլ այլ բժշկական հաստատությունների ռադիոլոգները։
Подпишитесь на нашу рассылку