Новости
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ
14 Март 2024 | Новости | Магнитно-резонансная томография | Армен Карленович Василян | Асмик Ромиковна Степанян | Костан Самвелович Галумян
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքը, որն օժտված է արհեստական բանականությամբ օգնում է առավել սեղմ ժամկետներում կատարել լայնածավալ հետազոտություններ` չխլելով ավելորդ ժամանակ:
Սարքն ունի մի շարք առավելություններ`
• BioMatrix տեխնոլոգիայի շնորհիվ` արագացնում է պատկերների սկանավորումը
• ավտոմատ կերպով հարմարվում է յուրաքանչյուր բուժառույի մարմնի անհատական կառուցվածքին ՝
-գրանցում է պացիենտի սրտի զարկերի հաճախությունը,
-շնչառության մակարդակը
-աննշան թվացող շարժումները
• չմշակված տվյալները վերամշակում է` Deep Resolve արհեստական բանականության շնորհիվ:
Բուժառուն որոշ դեպքերում զերծ է մնում շունչը պահելուց:
ՄՌՏ հետազոտության շրջանակներում իրականացվում են՝
•Գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ
•Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ
•Ողնաշարի ՄՌՏ
•Որովայնի օրգանների, միջնորմի ՄՌՏ
•Ոսկրամկանային համակարգի ՄՌՏ
•Հոդերի ՄՌՏ
ՄՌՏ հետազոտության կարող եք գրանցվել զանգահարելով նշված հեռախոսահամարներին +37410536933 կամ +37499991616 կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
Подпишитесь на нашу рассылку