Գլխավոր / Լուրեր / «Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ

Լուրեր

«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքավորմամբ

14 Մարտ 2024 | Լուրեր | Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա | Արմեն Կառլենի Վասիլյան | Կոստան Սամվելի Ղալումյան | Հասմիկ Ռոմիկի Ստեփանյան

«Նաիրի» բժշկական կենտրոնը  համալրվել է վերջին սերնդի, գերհզոր ևս մեկ  սարքավորումով, որը դեռևս միակն է Հայատսանում: Siemens Healthineers ընկերության  MAGNETOM Sola 1.5 տեսլա ՄՌՏ սարքը, որն օժտված է  արհեստական  բանականությամբ օգնում է առավել սեղմ ժամկետներում կատարել լայնածավալ հետազոտություններ` չխլելով ավելորդ ժամանակ:

 

Սարքն ունի մի շարք առավելություններ`

• BioMatrix տեխնոլոգիայի շնորհիվ`  արագացնում է պատկերների սկանավորումը

• ավտոմատ կերպով հարմարվում է յուրաքանչյուր բուժառույի մարմնի անհատական կառուցվածքին ՝ 

-գրանցում է պացիենտի սրտի զարկերի հաճախությունը, 

-շնչառության մակարդակը

-աննշան թվացող  շարժումները

 

• չմշակված տվյալները վերամշակում է` Deep Resolve արհեստական բանականության շնորհիվ: 

Բուժառուն որոշ դեպքերում զերծ է մնում շունչը պահելուց: 

 

ՄՌՏ հետազոտության շրջանակներում իրականացվում են՝

 

•Գլխուղեղի և ողնուղեղի ՄՌՏ

•Պարանոցի փափուկ հյուսվածքների ՄՌՏ

•Ողնաշարի ՄՌՏ

•Որովայնի օրգանների, միջնորմի ՄՌՏ

•Ոսկրամկանային համակարգի ՄՌՏ 

•Հոդերի ՄՌՏ 

 

ՄՌՏ հետազոտության կարող եք գրանցվել զանգահարելով նշված հեռախոսահամարներին +37410536933 կամ +37499991616 կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:



 


  


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն