Новости
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը
02 Август 2019 |Новости | Нервная система (хирургия головы и спинного мозга) | Опухоли нервной системы | Арман Паргевович Акопян
Նոր մեթոդի էությունը կայանում է նրանում, որ շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը։ Ընդամենը կարճատև միջամտություն և հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից, շարունակում ապրել իր առօրյա կյանքով, իսկ ուռուցքն օրեցօր ոչնչանում է։
Ահա այս մեթոդին էր նվիրված վերապատրաստման մասնագիտական ժողովը Գերմանիայի Քյոլն քաղաքում, որին մասնակցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ․գ․դ․ Արման Պարգևի Հակոբյանը:
Մասնակցության ընթացքում ձեռք է բերվել համաձայնություններ Գերմանիայի բժիշկների և բիոֆիզիկների հետ և վերջիններիս օգնությամբ մեթոդը ներդրվելու է նաև ՀՀ-ում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Մենք կանենք ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ անց այն հասանելի լինի նաև մեր բնակչությանը։
Подпишитесь на нашу рассылку