Լուրեր
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը
02 Օգոստոս 2019 |Լուրեր | Նյարդային համակարգ (գլխուղեղի և ողնուղեղի վիրաբուժություն) | Նյարդային համակարգի ուռուցքներ | Արման Պարգևի Հակոբյան
Նոր մեթոդի էությունը կայանում է նրանում, որ շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը։ Ընդամենը կարճատև միջամտություն և հիվանդը հաջորդ օրը դուրս է գրվում հիվանդանոցից, շարունակում ապրել իր առօրյա կյանքով, իսկ ուռուցքն օրեցօր ոչնչանում է։
Ահա այս մեթոդին էր նվիրված վերապատրաստման մասնագիտական ժողովը Գերմանիայի Քյոլն քաղաքում, որին մասնակցել է «Նաիրի» բժշկական կենտրոնի Էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության և ողնաշարի վիրաբուժության ծառայության ղեկավար, բ․գ․դ․ Արման Պարգևի Հակոբյանը:
Մասնակցության ընթացքում ձեռք է բերվել համաձայնություններ Գերմանիայի բժիշկների և բիոֆիզիկների հետ և վերջիններիս օգնությամբ մեթոդը ներդրվելու է նաև ՀՀ-ում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնում։
Մենք կանենք ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ անց այն հասանելի լինի նաև մեր բնակչությանը։
Նմանատիպ հոդվածներ
Գլխուղեղի վիրահատությունները դարձել են անվտանգ
06 Սեպտեմբեր 2022
Կոկորդի քաղցկեղի ժամանակակից բուժում
06 Օգոստոս 2020
Ծամողական ֆունկցիան և հիշողությունը
26 Դեկտեմբեր 2019
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն