Главная / Новости / Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION

Новости

Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION

10 Февраль 2017 | Новости | Ультразвуковая диагностика

Նաիրի ԲԿ-ի ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքը հագեցված է նոր բարձր տեխնոլոգիաների  սարքավորումով՝ Siemens Acuson Antares Premium Edition որը հայտնի է իր բարձր որակի պատկերներով և մշակված էրգոնոմիկայով: Այն  նախատեսված է  որովայնի օրգանների, փոքր կոնքի, ամորձապարկի, վահանագեղձի, փափուկ հյուսվածքների հիվանդությունների տարբեր մասնագիտացված հետազոտություններ անցկացման համար:

Սարքավորման մեջ ներդրված են բազմակի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են պատկերի օպտիմազացում; ավտոմատ կարգավորում, պատկերի կայունացում և այլն:

Սարքավորման մեջ ներկառուցված բազմակի նորարական ընտրանքների առկայությունը թույլ է տալիս հայտնաբերել անգամ ամենափոքր գոյացությունները և հյուսվածքային փոփոխությունները օրգաններում, որոնք չեն երևում այլ ուլտրաձայնային հետազոտության համակարգերի վրա: Հատուկ օպցիայի օգնությամբ հնարավոր է ամենամանր անոթների հայտնաբերումը պարենխիմատոզ օրգաններում և նորագոյացություններում: Այն նպաստում է վաղ շրջանում հիվանդությունների հայտնաբերմանը՝ ապահովելով նրանց բուժման արդյունավետությունը:




Подпишитесь на нашу рассылку