Главная / Новости / Էպիլեպսիայի վիրահատական բուժում (Տեսանյութ)

Новости

Էպիլեպսիայի վիրահատական բուժում (Տեսանյութ)

22 Март 2021 | Новости

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն իրականացվում է էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ, որոնց ժամանակ որևէ դեպք նման չէ նախորդին: Վիրահատության իմաստն այն է, որ հարկ է հեռացնել էպիլեպսիայի համար պատասխանատու օջախը, բայց ինչպե՞ս գտնել այն: Էպիլեպտոիդ օջախը ոչնչով չի տարբերվում գլխուղեղի մյուս` առողջ հատվածներից, պարզապես օժտված է էպիակտիվությամբ:

Խնդիրը լուծելու համար նախքան վիրահատությունը գլխուղեղի մեջ տեղադրվում են հատուկ շատ բարակ էլեկտրոդներ, որոնցով, նախ, որսվում է էպիլեպտոգեն օջախը, կատարվում է ԷԷԳ և հետո՝ տեղադրված էլեկտրոդներով, առանց բաց վիրահատություն կատարելու, ուղղակի այրում են մոտավորապես 1 սմ չափերի հասնող օջախը, և ազատում պացիենտին ցնցումային նոպաներից, կամ զգալի պակասեցնում դրանց ակտիվությունն` ամբողջ կյանքի ընթացքում, նվազագույն ինվազիվ միջամտության արդյունքում:

Արդյունքում, հիվանդը զերծ է մնում բաց վիրահատությունից: Սա այսօրվա ամենաարդիական վիրահատություններից մեկն է և այն հնարավոր է դարձել իրականացնել «Նաիրի» ԲԿ-ում նորագույն սարքավորումների ձեռքբերման արդյունքում, որոնց համալրման գործընթացը մշտական բնույթ է կրում:




Похожие статьи

Подпишитесь на нашу рассылку