Главная / Новости / «Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է

Новости

«Նաիրի» ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է

11 Февраль 2023 | Новости | Гастроэнтеролог | Андраник Исраелович Адамян

Նոր վերանորոգված բաժանմունք՝ գեղագիտական լուծումներով և ժամանակակից սարքավորումներով։ Ավարտին են հասցվել Նաիրի ԲԿ-ի առաջին վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։ Հաշվի առնելով մասնագետների և պացիենտների հարմարավետության կարևորությունը՝ բաժանմուքնը վերանորոգվել է եվրոպական չափանիշներին համապատասխան՝  թարմացվել է գույքը, բժշկական  զինանանոցը համալրվել է վերջին սերնդի նոր սարքավորումներով։ Պացիենտներին դրական լիցքեր հաղորդելու նպատակով՝ հատուկ ուշադրություն է դարձվել էսթետիկական լուծումներին։

Ամբողջովին վերանորոգվել և կահավորվել են հիվանդասենյակները, ստեղծվել են բոլոր պայմանները  պացիենտների հարմարավետության համար։  Հիվանդասենյակում առկա է հեռուստացույց, անսահմանափակ ինտերնետ, առաջին անհրաժեշտության պարագաներ։



Պացիենտեին մատուցվում է երեքանգամյա սնունդ։ 


Գանգատների կամ որևէ խնդրի դեպքում հիվանդասենյակը լքելու անհրաժեշտություն չկա, քանի որ մահճակալի անմիջապես հարևանությամբ առկա է 24 ժամ հասանելիությամբ զանգի կոճակ,  որ սեղմելուց վայրկյաններ հետո՝ բուժաշխատակիցը պացիենտի մոտ է։


Բաժանմունքի ժամանակակից կահավորումը, գեղեցիկ լուսավորությունը, գեղանկարչական գանձարանի լավագույն աշխատանքները , եվրոպական լուծումներով միջավայրը և կատարյալ մաքրությունը օգնում են  բուժառուներին  ձերբազատվել հոգեբանական սթրեսներից, ինչն էլ իր հերթին նպաստում է նրանց  արագ ապաքինմանը։ Ի դեպ ,բաժանմունքի ինքնատիպ ձևավորումը հնարավորություն է ստեղծում մտովի տեղափոխվել եվրոպայի ամենատարբեր քաղաքաներ։ Ստեղծված հարմարավետ պայմանները նպաստում են նաև բուժանձնակազմի աշխատանքի որակի բարձրացմանը:



Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները՝ -ընդհանուր վիրաբուժություն -գինեկոլոգիա և օնկոգինեկոլոգիա -վնասվածքաբանություն և օնկոօրթոպեդիա -պրոկտոլոգիա -թորակալ վիրաբուժություն -էնդոկրին վիրաբուժություն -ընդհանուր թերապևտիկ և նեղ մասնագիտացված թերապևտիկ ծառայություններ։ Բաժանմունքի ղեկավարն է բժշկական գիտութոյւնների դոկտոր, պրոֆեսոր Անդրանիկ Ադամյանը, որի գլխավորությամբ տարիներ շարունակ Նաիրի ԲԿ-ում իրականացվում են  ստամոքս-աղիքային համակարգի կոլոպրոկտոլգիայի, ենթաստամոքսային գեղձի ուռուցքային հիվանդությունների վիրահատություներ` լապարոսկոպիկ եղանակով։ Ինչպես աշխարհի առաջատար բուժհաստատություններում՝ այստեղ ևս յուրաքանչյուր պացիենտն արժանանում է անհատական մոտեցման։ Բաժանմունքում  բժշկական բոլոր գրանցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով: Հաճախ, նախքան բուժումը, ըստ անհրաժեշտության, հիվանդությունը քննարկվում է մասնագիտական խմբի կողմից, որից հետո իրականացվում է համալիր բուժում։  <<Նաիրի>> ԲԿ-ում տիրող ջերմ և բարի մթնոլորտն օգնում է օր շուտ ապաքինվել և անցյալում թողնել բոլոր հիվանդությունները։



Похожие статьи

Подпишитесь на нашу рассылку