Home
/ Popular articles
/ Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. Մարիաննա Ադամյան
Articles
Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. Մարիաննա Ադամյան
07 May 2019 | Popular articles | Gynecology and Women's Health | Marianna A. Adamyan
Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական էնդոսկոպը արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով.
- Իրականացվում է վիրահատարանում ընդհանուր կամ ողնուղեղային անզգայացման պայմաններում / նախապես որոշվում է անեսթեզիոլոգի կողմից /:
- Հիստերոսկոպիայի ժամանակ արգանդի խոռոչ է ներմուծվում ֆիզիոլոգիական լուծույթ ՝ ապահովելով վերջինիս ընդլայնումը, ապահովում տեսանելիություն և աշխատանքային միջավայր։
- Ախտաբանության հայտնաբերման դեպքում, հատուկ խողովակի միջոցով ներմուծվում են աշխատանքային գործիքներ՝ հատուկ էնդոսկոպիկ բիպոլյար համակարգ ( KARL STORZ/, ինչը թույլ է տալիս իրականացնել համապատասխան վիրաբուժական միջամտությունը
Ցուցում՝
- Աշերմանի համախտանիշ /ներարգանդային կպումների հատում/,
- Էնդոմետրիումի պոլիպի հեռացում,
- Էնդոմետրիումի աբլյացիա / լորձաթաղանթի ամբողջական հեռացում/,
- Ենթալորձային միոմայի հեռացում,
- Ներարգանդային միջնապատի հատում,
- Երբեմն ՆԱՊ-ի մնացորդների հեռացում,
- Բեղմնավորման արգասիքների մնացորդների հեռացում որոշ դեպքերում։
Առավելություններ՝
- կարճ վիրահատական ընթացք,
- կարճ հոսպիտալիզացիա,
- ցածր ռիսկ,
- բարձր արդյունավետություն:
Մարիաննա Անդրանիկի Ադամյան՝ մանկաբարձ-գինեկոլոգ
Sign up here for our newsletter