Home / Popular articles / Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել

Articles

Գլխացավ ցրտից։ Ինչու՞ է առաջանում և ի՞նչ անել

14 December 2021 | Popular articles

Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս։

Այս խնդրին բախվում է աշխարհի բնակչության գրեթե 40%-ը, ընդ որում, կանայք տառապում են ավելի հաճախ, քան` տղամարդիկ։

Ի՞նչ է ցրտից ցավի առաջացման պատճառը։

Պատճառը մինչև վերջ պարզված չէ, սակայն հայտնի են նպաստող գործոնները.

  • շրջակա միջավայրի ցածր ջերմաստիճանը՝ հատկապես ցրտաշունչ եղանակի և ուժեղ քամու համադրությամբ,
  • սառը ջրում սուզվելը,
  • գերսառեցումը,
  • սառը ուտելիքը և ըմպելիքները. այո-այո՛, ինչ-որ մեկի մոտ կարող է գլխացավ առաջանալ նույնիսկ պաղպաղակից կամ սառույցով սուրճից։

Ի՞նչ անել

Այսպիսի գլխացավի բուժումն ախտանիշային է։ Առաջին հերթին, անհրաժեշտ է վերացնել պատճառը՝ ցուրտը։

  • Տաքանալ այդ պահին ցանկացած հասանելի եղանակով․ կարելի է թեթև շարժումներով շփել դեմքը, ձեռքերը, մտնել տաք շինություն, խմել տաք ըմպելիք կամ տաք լոգանք ընդունել։ Պետք ալկոհոլ չընդունել, քանի որ այն միայն կվատթարացնի վիճակը։
  • Եթե վերոնշյալը չի օգնել, և ցավը շատ է անհանգստացնում, կարելի է ընդունել պարացետամոլ կամ իբուպրոֆեն։ Չի կարելի երեք օր շարունակ ինքնուրույն ցավազրկողներ ընդունել․ պետք է խորհրդակցել բժշկի հետ։
  • Փողոցում տաք հագնվեք, այն կարող է օգնել։






Sign up here for our newsletter