Home / Popular articles / Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. Մարիաննա Ադամյան

Articles

Ի՞նչ է վիրահատական հիստերոսկոպիան կամ հիստերոռեզեկտոսկոպիան. Մարիաննա Ադամյան

07 May 2019 | Popular articles | Gynecology and Women's Health | Marianna A. Adamyan

Վիրահատական հիստերոսկոպիան նվազագույն ինվազիվ գինեկոլոգիական միջամտություն է, որի ժամանակ օպտիկական  էնդոսկոպը  արգանդի վզիկի միջոցով ներմուծվում է արգանդի խոռոչ՝ բազմաթիվ ներարգանդային ախտաբանությունները բուժելու նպատակով.

  • Իրականացվում է վիրահատարանում ընդհանուր կամ ողնուղեղային անզգայացման պայմաններում / նախապես որոշվում է անեսթեզիոլոգի կողմից /:
  • Հիստերոսկոպիայի ժամանակ արգանդի խոռոչ է ներմուծվում ֆիզիոլոգիական լուծույթ ՝ ապահովելով վերջինիս ընդլայնումը, ապահովում տեսանելիություն և աշխատանքային միջավայր։
  • Ախտաբանության հայտնաբերման դեպքում, հատուկ խողովակի միջոցով ներմուծվում են աշխատանքային գործիքներ՝ հատուկ էնդոսկոպիկ բիպոլյար համակարգ ( KARL STORZ/, ինչը թույլ է տալիս իրականացնել համապատասխան վիրաբուժական միջամտությունը

Ցուցում՝

  • Աշերմանի համախտանիշ /ներարգանդային կպումների հատում/,
  • Էնդոմետրիումի պոլիպի հեռացում,
  • Էնդոմետրիումի աբլյացիա / լորձաթաղանթի ամբողջական հեռացում/,
  • Ենթալորձային միոմայի հեռացում,
  • Ներարգանդային միջնապատի հատում,
  • Երբեմն ՆԱՊ-ի մնացորդների հեռացում,
  • Բեղմնավորման արգասիքների մնացորդների հեռացում որոշ դեպքերում։

Առավելություններ՝

  • կարճ վիրահատական ընթացք,
  • կարճ հոսպիտալիզացիա,
  • ցածր ռիսկ,
  • բարձր արդյունավետություն:


Մարիաննա Անդրանիկի Ադամյան՝ մանկաբարձ-գինեկոլոգ

Sign up here for our newsletter