Home / Popular articles / Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը գինեկոլոգիայում

Articles

Նորարական տեխնոլոգիաների և մեթոդոլոգիաների կիրառումը գինեկոլոգիայում

12 September 2018 | Popular articles | Gynecological tumors | Artem V. Stepanyan

«Նաիրի» ԲԿ-ում գինեկոլոգիական հիվանդությունների բուժման ժամանակ լայնորեն օգտագործվում են լապարոսկոպիկ և էնդոսկոպիկ վիրաբուժության մեթոդները, որոնք, սովորաբար, իրականացվում են բաց վիրահատությամբ:

  • էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ հիստերէկտոմիա,
  • միոմէկտոմիա,լապարոսկոպիկ սակրալ կոլպոպլեքսիա,
  • լապարոսկոպիկ համալիր հեռացում,
  • պահապան հանգույցների հեռացում,
  • ձվարանների հեռացում և այլն:

Լապարոսկոպիկ միոմէկտոմիան արգանդի միոմայի հեռացման մեթոդ է, որից հետո հետվիրահատական կպումների տոկոսը զգալիորեն ցածր է, ինչը կարևոր է հատկապես այն կանանց համար, ովքեր մտադիր են հետագայում երեխա ունենալ:

Լապարոսկոպիկ սակրալ կոլպոպլեքսիան արգանդի իջեցման բուժման «ոսկե ստանդարտ" է: Այս մեթոդի առավելությունը բարձր ֆունկցիոնալ արդյունքներն են, անցավ ու կարճատև հետվիրահատական շրջանը, հիվանդները կազդուրվում են արագ, իսկ հիվանդության կրկնվելու հավանականությունը բավականին ցածր է:

Լապարոսկոպիկ արմատական հիստերէկտոմիան կիրառվում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ փուլերում բուժման համար։ Ռադիկալ հիստերէկտոմիայի մոդիֆիկացիան կոչվում է ընդհանուր մեզոմետրիկ ռեզեկցիա և հասանելի է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մոդիֆիկացիան ապահովում է կյանքի երկարացում ավելի քան 15-20% և գերազանց ֆունկցիոնալ արդյունքներ:

Լապարոսկոպիկ համալիր հեռացումը ներառում է արգանդի, ձվարաններ, կոնքի և պարաաորտալ լիմֆատիկ հանգույցների հեռացում։ Այս համալիր վիրահատությունը կիրառվում է գրեթե բոլոր գինեկոլոգիական չարորակ քաղցկեղների վիրաբուժության ժամանակ` կախված հիվանդության փուլից և ուռուցքի տեղակայումից։

Պահապան հանգույցների տեսությունը նոր հայեցակարգ է` հիմնված այն հասկացության վրա, որ առաջնային չարորակ ուռուցքի բջիջներն ախտահարում են ոչ թե բոլոր, այլ որոշ ռեգիոնալ լիմֆատիկ` այսպես կոչված, պահապան հանգույցները։ Նախքան վիրահատությունը պացիենտն ընդունում է հատուկ կոնտրաստային նյութ, որի արդյունքում պահապան լիմֆատիկ հանգույցները ներկվում են, ինչը հնարավորություն է տալիս վիրահատության ժամանակ նրանց հեշտությոմբ հայտնաբերել և հեռացնել։ Այդպիսով, ախտաբանական գործընթացի մեջ չընդգրկված լիմֆատիկ հանգույցները պահպանվում են, որն ապահովում է նվազագույն տրավմատիզացիա։


Sign up here for our newsletter