Home / Popular articles / Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ

Articles

Կրունկների շպոր կամ պլանտար ֆասցիիտ

08 September 2022 | Popular articles | Orthopedics and Traumatology, "Coxa" Clinic

Առավոտյան ցավը կրունկում` արդեն շպորի առաջին ախտանշանն է: Երբեմն ցավը նշում են կրունկի ներսում` որպես ասեղի առկայության զգացողություն: Սկզբում դա արտահայտվում է, երբ բուժառուն առավոտյան ոտքի է կանգնում: Օրվա ընթացքում ցավը մեղմանում է, հետո կրկին վերադառնում:

Շպորների ռիսկի գործոնները.

  • տարիքը` 40-60 տարեկան,
  • մասնագիտությունը՝ բալետի պարողներ, պրոֆեսիոնալ սպորտսմեններ, երկարատև կանգնած աշխատանք
  • հարթաթաթությունը,
  • քաշի ավելցուկը և ճարպակալումը, երբ հատկապես՝ քաշի նվազման համար զբաղվում են վազքով, մինչդեռ վազքը պետք է սկսել քաշի որոշակի նվազումից հետո:

Կրունկի ցավը երկար ժամանակ անուշադրության մատնելու արդյունքում այն կարող է դառնալ քրոնիկ, կարող է փոխվել քայլվածքը, որպես հետևանք` կարող են առաջանալ նաև խնդիրներ սրունք-թաթային, ծնկան հոդերում և ողնաշարում:

Բուժման մեթոդները.

  • անատոմիական առանձնահատկություններին համապատասխան` անհատական պատվիրված ներդիրների օգտագործում,
  • տափակ կոշիկներ կրելու բացառում,
  • հարվածա-ալիքային թերապիա,
  • որոշ դեպքերում` դեղորայքային բուժում կամ հատուկ վարժություններ:

Sign up here for our newsletter