Home / Popular articles / Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ

Articles

Ստենտավորում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ

04 May 2020 | Popular articles | Gastroenterologist

Ստամոքսաղիքային ուղու որոշ հիվանդություններ բերում են վերջինիս նեղացման կամ, նույնիսկ, լիովին անանցանելիության զարգացման, որը բնական սնուցումը դարձնում են անհնար։ Նախկինում նմանատիպ խնդրի դեպքում բարդ վիրահատություն էր իրականացվում: Սակայն ներկայում անցանելիության վերականգնման նպատակով իրականացվում է ախտահարված հատվածի ստենտավորում։

Ստենտը խողովակի տեսքով ինքնատիպ կարկաս է՝ պատրաստվսած մետաղից կամ պոլիմերից։

Ստենտավորումը նեղացած հատվածում ստենտի տեղադրման և այդ հատվածի լայնացման վիրահատություն է։ Այն իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ։ Ստենտը, նախքան կիրառումը, գտնվում է փակ վիճակում, որը աղիների համապատասխան հատվածում տեղադրելուց հետո` բացվում է։ Սա բերում է ախտաբանական հատվածի լայնացման, ինչի արդյունքում վերականգնվում է նորմալ ֆունկցիան և անցանելիությունը։

Իրավիճակներ, որոնց դեպքում կիրառվում է ստենտավորում

Ստենտները հիմնականում կիրառվում են չարորակ ուռուցքների դեպքում, աղիներում` աղեստամոքսային ստրոմալ ուռուցքների ժամանակ (ԱՍՈԻ). ուռուցքային գործընթացն ուղեկցվում է ուռուցքի զգալի աճով, ինչը բերում է տվյալ հատվածի տրամագծի փոքրացման։ Ստենտի տեղադրման այլ ցուցումներից են կերակրափողի այրվածքը, հետվիրահատական և վնասվածքային սպիական նեղացումները։

Հնարավոր բարդությունները

Ստենտավորումը, ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, կապված է բարդությունների զարգացման ռիսկի հետ։ Հազվադեպ հնարավոր է ստենտի միգրացիա։ Այդ դեպքում սարքը հեռացնում են և տեղադրում են նոր ստենտ։ Գոյություն ունի նաև հաստ աղու թափածակման ռիսկ։

Կենսակերպ

Աղիների մեջ ստենտի տեղադրումից հետո հիվանդը կարող է սովորական կենսակերպ վարել։ Սնուցումը ներառում է բավարար քանակությամբ բջջանյութ և շատ հեղուկներ։ Բավարար է բացառել այն մթերքները, որոնք դժվար են յուրացվում և նպաստում են գազագոյացմանը։ Ստենտի առկայության դեպքում անհրաժեշտ է սնվել հաճախակի, փոքր չափաբաժիններով։

Հսկողությունը

Օրգանի նեղացում առաջացնող հիմնական հիվանդությամբ պայմանավորված՝ հիվանդները հսկվում են թերապևտի, ընդհանուր պրակտիկայի բժշկի, ուռուցքաբանի կամ վիրաբույժի կողմից։

Ստենտի հեռացում

Հնարավորության դեպքում, հետագայում, իրականացվում է ախտաբանական հատվածի հեռացում՝ ստենտի հետ միասին։ Նեղացած հատվածում օրգանի մի մասի հեռացման անհնարինության դեպքում ստենտը մնում է ընդմիշտ։


Sign up here for our newsletter