Home / News / Գլաուկոմայի դեղորայքային բուժում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

News

Գլաուկոմայի դեղորայքային բուժում «Նաիրի» ԲԿ ակնաբուժական կլինիկայում

12 March 2017 | News | Ophthalmology

Գլաուկոման աչքի աննկատ զարգացող հիվանդություն է, որը վերջում լիակատար կուրացման է հանգեցնում: Գլաուկոմայի ժամանակ բարձրանում է ներակնային ճնշումը՝ կապված աչքից հեղուկի արտահոսքի խանգարման հետ, որը կործանարար է ազդում տեսողական նյարդի վրա:

Գլաուկոմայի առաջացման առաջին նշաններ կարող են լինել պերիֆերիկ տեսողության փոքրացումը, աչքերի կարմրությունը, պարբերական գլխացավը, որը հաճախ տեղայնացվում է հոնքերի, ճակատի եւ ակնախոռոչների շրջանում: Գլաուկոմայի վաղ հայտնաբերումը հնարավոր է պարբերական, գոնե տարեկան մեկ անգամ ակնաբանական հետազոտություն անցնելու պայմաններում՝ չափելով ներակնային ճնշումը եւ որոշելով պերիֆերիկ տեսողությունը: Սակայն այս հիվանդության հետեւանքով կուրացած հիվանդին այլեւս հնարավոր չէ տեսողությունը վերադարձնել:

«Նաիրի» բժշկական կենտրոնի Աչքի կլինիկայում բարձր որակավորում ունեցող մասնագետները գլաուկոմայի ախտորոշումը եւ բուժումը կատարում են համաշխարհային ստանդարտներին համապատասխան:

Ներկայումս գոյություն ունի այս հիվանդության բուժման 3 ուղղություն՝

  • դեղորայքային
  • լազերային
  • վիրաբուժական

Գլաուկոմայի բուժման առանցքային պահը ներակնային ճնշման մակարդակի կարգավորումն է: Ընտրվում է բուժման անհատական սխեմա, որը կախված է ձեւից, փուլից եւ ուղեկցող պաթոլոգիայի առկայությունից:

Վաղ փուլում գլաուկոմայի հայտնաբերման դեպքում, երբ ներակնային ճնշման մակարդակն աննշան է բարձրացած, սովորաբար դեղորայքային բուժում է նշանակվում:

 

Ներկայումս գլաուկոմայի դեղորայքային բուժումն անցկացվում է 3 հիմնական ուղղություններով.

  • թերապիա, որն ուղղված է ներակնային ճնշման նվազեցմանը (օֆտալմոհիպոտենզիվ թերապիա);
  • թերապիա, որը նպաստում է աչքի ներքին թաղանթներում եւ տեսողական նյարդի ներակնային հատվածում արյան շրջանառության բարելավմանը;
  • թերապիա, որն ուղղված է աչքի հյուսվածքներում փոխանակության պրոցեսների կարգավորմանը (մետաբոլիզմին)՝ գլաուկոմային հատուկ դիստրոֆիկ պրոցեսների վրա ներգործելու համար:

Չի կարելի ինքնաբուժմամբ զբաղվել կամ ինքնուրույն նշանակել հակագլաուկոմային դեղորայք կամ փոխարինել, կամ փոխել դրանց կաթիլների քանակը՝ չխորհրդակցելով բուժող բժշկի հետ: Այսպիսի գործողություններով հնարավոր է աչքերին անուղղելի վնաս հասցնել:

Խորհրդատվական հարցերով եւ գրանցման համար կարող եք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով՝ +374 10 502 522, +374 91 555 156, 8900:



Similar articles

Sign up here for our newsletter