News
«Նաիրի» ԲԿ-ում տեղի ունեցավ «Միասին հաղթահարենք թոքի քաղցկեղը» խորագրով պանելային քննարկում
07 April 2023 | News | Tumors of the respiratory system | Armen Khanoyan | Levon G. Badalyan
«Նաիրի» ԲԿ-ում տեղի ունեցավ «Միասին հաղթահարենք թոքի քաղցկեղը» խորագրով պանելային քննարկում, որի ընթացքում ոլորտի մասնագետները խոսեցին թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման, վիրահատական, դեղորայքային բուժման նորարարական մեթոդների մասին։ Բժշկագիտության զարգացման շնորհիվ՝ հնարավորություն է ստեղծվել ուսումնասիրել նորագոյացությունների, մասնավորապես թոքի քաղցկեղի բիոմարկերները՝ սպեցիֆիկ գենային մուտացիաները և իմունային ազդանշանային ուղիները։
Ի դեպ «Նաիրի» ԲԿ-ի և Foundation Medicine Inc ընկերության գործակցության շնորհիվ՝ պացիենտները հնարավորություն ունեն անցնելու բիոմարկերների ախտորոշման հետազոտություն, որի շնորհիվ յորաքանչյուր պացիենտի ցուցաբերվում է անհատական մոտեցում և ապահովվում առավել արդյունավետ բուժում։
Sign up here for our newsletter