News
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր սերնդի ռենտգեն սարքով
21 December 2018 | News | X-Ray Diagnostics
«Նաիրի» բժշկական կենտրոնը համալրվել է նոր սերնդի Siemens Luminos Fusion FD ռենտեգեն սարքով: Ի հաշիվ նորագույն ինժիներական լուծումների, սարքը տալիս է մի շարք առավելություններ, մասնավորապես` բարձրացնելով ախտորոշման մակարդակը նոր հարթության վրա, զուգահեռ` իջեցնելով պացիենտի ճառագայթման ծանրաբեռնավածության աստիճանը:
Առավելությունները
Ապահովում է ամբողջական նկար` մինչև 3 հոդի ընգրկմամբ
Նոր ռենտգեն սարքի առաջնահերթ առավելությունն է` միաժամանակ ստանալ երեք հոդի պատկեր, կամ, ամբողջ ողնաշարի պատկերը` մեկ հետազոտությամբ, մեկ ռենտգեն-նկարի վրա:
Խնայում է ժամանակ
Նույնպես ի հաշիվ նոր ինժիներական լուծումների, համեմատած նախորդ սերնդի սարքերի, հետազոտությունն իրականցվում է երկու անգամ ավելի արագ` խնայելով պացինետի ժամանակը և կրճատելով հետազոտության արդյունքի տրման ժամանակը, ապահովելով բարձր որակ:
Ապահովում է անհամեմատ որակյալ պատկեր
Նոր ռենտգեն սարքի շնորհիվ հնարավոր է առավել պարզ պատկեր ստանալ և մանրամասն հետազոտության արդյունքում տալ բարձրակարգ մասնագիտական եզրահանգում:
Նվազագույն ճառագայթման չափաբաժին
Ամենակարևոր առավելություններից է նվազագույն ճառագայթումը` ինչը մի քանի անգամ պակաս է նախկինից: Դա կարևոր է և՛ պացիենտի, և՛ անձնակազմի համար:
Ապահովում է կենտրոնացված ճառագայթում
Ճառագայթների փունջն ունի առավելագույն ուղղվածություն պացիենտի հետազոտվող օրգանի վրա և ցրվում է նվազագույն, կամ գրեթե չի ցրվում շրջակա տարածություն` դրանով իսկ դառնալով առավել անվտանգ:
Sign up here for our newsletter