Home / News / Նարեկ Մելքոնյանը մասնակցել է Եվրոպական ուրոլոգների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին։

News

Նարեկ Մելքոնյանը մասնակցել է Եվրոպական ուրոլոգների ասոցիացիայի տարեկան կոնգրեսին։

03 April 2025 |News | Urology | Narek Raffiich Melkonyan

«Նաիրի» բժշկական կենտրոնի ուրոլոգ Նարեկ Մելքոնյանը մասնակցել է Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի 40-րդ հոբելյանական ամենամյա կոնգրեսին, որը տեղի է ունեցել մարտի 21-24-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

Կոնգրեսի ընթացքում ներկայացվել են ուրոլոգիայի ոլորտում կատարված նորագույն հետազոտությունները, որոնք հիմք են հանդիսացել բուժման պրոտոկոլների վերանայման համար։ 

Միջոցառման շրջանակում առաջատար ընկերություններն ներկայացրել են ուրոլոգիական նորարարական սարքավորումներ և մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործել բուժման եղանակները։

«Նաիրի» բժշկական կենտրոնը հետևողական է ժամանակակից մեթոդների ներդրմանը՝ պացիենտներին առաջարկելով արդյունավետ բժշկական օգնություն։

   



Similar articles

Sign up here for our newsletter