News
Քունք-ստործնոտային հոդի խնդիրները և դեպրեսիան
19 November 2019 |News | Head and neck surgery | Head and neck tumors | Maxillofacial Surgery
Գոյություն ունի որոշակի կապ՝ դեպրեսիայի ու լարվածության և քունք-ստործնոտային հոդի խանգարումների միջև. խանգարումներ, որոնք ընդգրկում են այդ հոդի բաղադրիչ կազմող մկանային և հոդային տարրերը:
Համաձայն գերմանիայում կատարված մի հետազոտության, որում մասնակցել են գրեթե 4000 հիվանդ՝ դեպրեսիվ սիմպտոմները առավել ուժեղ կապված են քունք-ստործնոտային հոդի ցավի հետ քան թե՝ ծամիչ մկանների ցավի հետ, իսկ լարվածություն սիմպտոմները՝ առավել ուժեղ կապված են մկանային ցավի հետ:
Այդ հետազոտությունները հրապարակվել են The Journal of Pain ամսագրի հոդվածներից մեկում (https://doi.org/10.1016/j.jpain.2012.09.004):
Համաձայն այդ հետազոտության՝ քունք-ստործնոտային հոդի ցավը կարող է լինել դեպրեսիայի և լարվածության ֆիզիկական արտահայտում:
Դրա հավանական պատճառներից է այն, որ նշված հոգեվիճակում նյարդային համակարգի յուրահատուկ վիճակը կարող է բերել հոդի հետ անմիջականորեն կապված ծամիչ մկանների գերֆունկցիային, որն էլ բերում է քունք-ստործնոտային հոդի բորբոքմանը և ցավին: Բացի այդ՝ նշված վիճակում գլխուղեղում քիմիական միջնորդանյութերի հավասարակշռությունը խախտվում է, որից էլ կարող է փոխվել օրգանիզմում ցավի զգացողության ընկալումը:
Հետազոտության արդյունքները վկայում են միայն որոշակի կապի մասին քունք-ստործնոտային հոդի ցավային համախտանիշի և դեպրեսիայի ու լարվածության միջև և դեռ չեն նշանակում, որ նրանց միջև կա պատճառահետևանքային կապ:
Այնուամենայնիվ՝ արդյունքները ցույց են տալիս, որ դեպրեսիայի ու լարվածության վիճակները կարող են լինել ռիսկի գործոններ՝ քունք-ստրոծնոտային հոդի խանգարումների համար։
Այսպիսի դեպքերում քունք-ստործնոտային հոդի խանգարումների բուժումը իրականացվում է դիմածնոտային վիրաբույժի և նյարդաբանի թիմային աշխատանքի շնորհիվ:
Հոդվածի հեղինակ դիմածնոտային վիրաբույժ
Կարեն Միքայելի Վարդանյան
Sign up here for our newsletter