News
Ուրոլոգիական վիրահատություններ լազերով
16 December 2022 | News | Urology | Ruben Hovhannisyan
Այսօր բժիշկներին հասանելի առաջավոր, լավագույն տեխնոլոգիաները «Նաիրի» բժշկական կենտրոնում դարձել են առօրյա աշխատանքի մի մաս:
Դա հատկապես վերաբերվում է լազերային սարքավորումներին: Ուրոլոգիական լազերը վիրահատություններ դարձրել է շատ ավելի դյուրին, բուժառուների համար ավելի հեշտ տանելի՝ թույլ տալով բազմաթիվ օնկոլոգիական, ոչ օնկոլոգիական, քարահեռացման և այլ վիրահատություններ իրականացնել անհամեմատ ավելի արագ, բարձր որակով: Այս մեթոդով կատարված վիրահատություններից հետո բուժառուները կարճ ժամանակ անց վերադառնում են իրենց առօրյային, աշխատանքին:
Այսօր լազերով վիրահատվելու է մի բուժառու, ով ունի երկու խնդիր՝ միզապարկի շատ խոշոր քար և շագանակագեղձի բարորակ գերաճ՝ ադենոմա: Երկու դեպքում էլ դիմելու ենք լազերի օգնությանը: Այն թույլ է տալիս քարը փշրել արագ, առանց վնասելու միզապարկին, միզուկին և այլ օրգաններին, իսկ ադենոմայի վիրահատությունը կատարվելու է առանց արյան կորստի:
Եվ բուժառուն 1-2 օրվա ընթացքում դառնում է առողջ մարդ:
Մեթոդի առավելությունները.
- Քարափշրումը կատարվում է ավելի արագ և առանց կտրվածքի
- Փափուկ հյուսվածքների վիրահատությունը կատարվում է արագ, առանց արյան կորստի
- Ցավը, վիրահատության, հետվիրահատական շրջանի հետ կապված տհաճությունը գրեթե զրոյական է
- 1 օրից բուժառուն վերադառնում է տուն, աշխատանքի
Ցուցումները
- միզապարկի, երիկամի քարերի հեռացում
- շագանակագեղձի բարորակ գերաճի վիրահատություն
- միզապարկի ուռուցքներ, նեղացումներ
- փափուկ հյուսվածքների և սեռական օրգանների վիրահատություններ
- երիկամի մասնահատում
Հաճախ մեթոդները համադրվում են՝ լապարասկոպիկը համակցվում է լազերի հետ՝ օրինակ՝ երիկամներից քարերի հեռացման համար:
Այս ամենի շնորհիվ մեր աշխատանքը հեղափոխականորեն փոխվել է: Լազերային տեխնոլոգիաները նաև շատ դյուրին են սովորելու համար:
Բժիշկները սովորում, աշխատում են արագ և շատ արագ հասնում ցանկալի արդյունքի:
Sign up here for our newsletter