Articles
Բերանի խոռոչի ինքնազննում
04 April 2022 | Popular articles | Maxillofacial Surgery
Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում:
Հաճախ վաղ հայտնաբերված ուռուցքն անհետևանք հեռացվում է նվազագույն վիրահատական միջամտությամբ, մինչդեռ ուշացած փուլերում ուռուցքը դժվար է բուժման ենթարկվում, իսկ հետագայում կրկնվելու հավանականությունը մեծանում է:
Ահա ինչու շատ կարևոր է ճանաչել ուռուցքների վաղ ախտանիշները, որոնք նախանշում են հետագայում քաղցկեղի հավանական զարգացումը: Կարևոր է նաև կարողանալ պարբերաբար ինքնուրույն զննում իրականացնել:
Դիմածնոտային վիրաբույժների ամերիկյան ասոցիացիան (AAOMFS) կազմել է բերանի խոռոչի, գլխի և պարանոցի քաղցկեղային տարրերի առկայությունն ինքնուրույն ստուգելուն վերաբերող օգտակար ինֆոգրաֆիկ տեղեկատվություն:
Ծանոթացե՛ք, ինչպես ինքնազննել բերանի խոռոչը, և կասկածելի նշանների դեպքում` առանց հապաղելու, դիմեք բժշկի։
Sign up here for our newsletter