Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / Բերանի խոռոչի ինքնազննում

Հոդվածներ

Բերանի խոռոչի ինքնազննում

04 Ապրիլ 2022 | Հանրամատչելի հոդվածներ | Դիմա-ծնոտային վիրաբուժություն

Չարորակ ուռուցքների դեմ պայքարի ամենաարդյունավետ եղանակներից է ուռուցքի նշանների վաղ հայտնաբերումը, ինչն առավել արդիական է բերանի խոռոչի քաղցկեղի դեպքում:

Հաճախ վաղ հայտնաբերված ուռուցքն անհետևանք հեռացվում է նվազագույն վիրահատական միջամտությամբ, մինչդեռ ուշացած փուլերում ուռուցքը դժվար է բուժման ենթարկվում, իսկ հետագայում կրկնվելու հավանականությունը մեծանում է:

Ահա ինչու շատ կարևոր է ճանաչել ուռուցքների վաղ ախտանիշները, որոնք նախանշում են հետագայում քաղցկեղի հավանական զարգացումը: Կարևոր է նաև կարողանալ պարբերաբար ինքնուրույն զննում իրականացնել:

Դիմածնոտային վիրաբույժների ամերիկյան ասոցիացիան (AAOMFS) կազմել է բերանի խոռոչի, գլխի և պարանոցի քաղցկեղային տարրերի առկայությունն ինքնուրույն ստուգելուն վերաբերող օգտակար ինֆոգրաֆիկ տեղեկատվություն:

Ծանոթացե՛ք, ինչպես ինքնազննել բերանի խոռոչը, և կասկածելի նշանների դեպքում` առանց հապաղելու, դիմեք բժշկի։


Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն