Home / Popular articles / Ենթաստամոքսային գեղձ

Articles

Ենթաստամոքսային գեղձ

16 March 2021 | Popular articles | Gastroenterologist

Հայաստանում ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնում է միայն պրոֆ. Անդրանիկ Ադամյանը

Ենթաստամոքսային գեղձը կամ պանկրեասը բարակ և 15 սմ երկարությամբ օրգան է, որը տեղակայված է ստամոքսի ետևում, լյարդի տակ:

Այն կենսական անհրաժեշտ օրգան է, քանի որ ունի երկու անփոխարինելի գործառույթ.

  1. օգնում է մարսողությանը,
  2. արյան շաքարի մակարդակի կարգավորմանը:

Կախված ենթաստամոքսային գեղձի հիվանդությունից, կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները.

  1. որովայնային ցավեր,
  2. սրտխառնոց,
  3. ախորժակի կորուստ,
  4. դեղնուկ (մաշկի և աչքերի դեղնություն),
  5. խիստ տհաճ հոտով` կղանք,
  6. տենդ,
  7. մարմնի կշռի կորուստ:

Ենթաստամոքսային գեղձի հիմնական հիվանդություններից են.

  • պանկրեատիտը (գեղձի բորբոքում), որը կարող է զարգանալ լեղաքարային հիվանդության և ալկոհոլիզմի պատճառով.
  • դիաբետը, երբ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները քայքայվում են և գեղձը չի հասցնում արտադրել այնքան ինսուլին, որ կարողանա հսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը,
  • ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզը, որը կապված է պնդացած լորձի և մարսողական հյութի ծորանի խցանման հետ, և որի պատճառով մարսողական ֆերմենտները չեն հասնում 12-մատնյա աղի,
  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:

Ենթաստամոքսային գեղձն առողջ պահելու համար կարևոր է կարգավորել սննդակարգը և ապրելակերպը, օրինակ.

  • ալկոհոլի քիչ օգտագործելը կամ դադարեցումը կարող է նվազեցնել պանկրեատիտի և դիաբետի ռիսկերը։
  • ծխախոտից հրաժարվելը կարող է նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը (ծխող մարդկանց շրջանում քաղցկեղը հանդիպում է 2-3 անգամ ավելի հաճախ, քան` չծխողների մոտ):

Sign up here for our newsletter