Հոդվածներ
Ենթաստամոքսային գեղձ
16 Մարտ 2021 | Հանրամատչելի հոդվածներ | Գաստրոէնտերոլոգ
Հայաստանում ենթաստամոքսային գեղձի լապարոսկոպիկ վիրահատություն իրականացնում է միայն պրոֆ. Անդրանիկ Ադամյանը
Ենթաստամոքսային գեղձը կամ պանկրեասը բարակ և 15 սմ երկարությամբ օրգան է, որը տեղակայված է ստամոքսի ետևում, լյարդի տակ:
Այն կենսական անհրաժեշտ օրգան է, քանի որ ունի երկու անփոխարինելի գործառույթ.
- օգնում է մարսողությանը,
- արյան շաքարի մակարդակի կարգավորմանը:
Կախված ենթաստամոքսային գեղձի հիվանդությունից, կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանիշները.
- որովայնային ցավեր,
- սրտխառնոց,
- ախորժակի կորուստ,
- դեղնուկ (մաշկի և աչքերի դեղնություն),
- խիստ տհաճ հոտով` կղանք,
- տենդ,
- մարմնի կշռի կորուստ:
Ենթաստամոքսային գեղձի հիմնական հիվանդություններից են.
- պանկրեատիտը (գեղձի բորբոքում), որը կարող է զարգանալ լեղաքարային հիվանդության և ալկոհոլիզմի պատճառով.
- դիաբետը, երբ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները քայքայվում են և գեղձը չի հասցնում արտադրել այնքան ինսուլին, որ կարողանա հսկել արյան մեջ գլյուկոզի մակարդակը,
- ենթաստամոքսային գեղձի կիստոզ ֆիբրոզը, որը կապված է պնդացած լորձի և մարսողական հյութի ծորանի խցանման հետ, և որի պատճառով մարսողական ֆերմենտները չեն հասնում 12-մատնյա աղի,
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ:
Ենթաստամոքսային գեղձն առողջ պահելու համար կարևոր է կարգավորել սննդակարգը և ապրելակերպը, օրինակ.
- ալկոհոլի քիչ օգտագործելը կամ դադարեցումը կարող է նվազեցնել պանկրեատիտի և դիաբետի ռիսկերը։
- ծխախոտից հրաժարվելը կարող է նվազեցնել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը (ծխող մարդկանց շրջանում քաղցկեղը հանդիպում է 2-3 անգամ ավելի հաճախ, քան` չծխողների մոտ):
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն