News
Կլինիկական դեպք. կրծքագեղձի ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա
29 September 2022 | News | Mammography | Harut Shaburyan
Պացիենտը դիմել է մեզ՝ հաշվի առնելով տարիքը, ժառանգական ծանրաբեռնվածությունը (քրոջ մոտ կրծքագեղձի, ձվարանի քաղցկեղ) կատարվել է սկրինինգային մամոգրաֆիա: Հետազոտման պահին գանգատներ չի ունեցել:
Մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ հայտնաբերվել է աջ կրծքագեղձի կենտրոնական հատվածում 9 մմ չափով խմբավորված միկրոկալցիֆիկատների դաշտ: Կատարվել է նաև ուլտրաձայնային հետազոտություն, որի ժամանակ միկրոկալցիֆիկատների դաշտը տեսանելի չի եղել:
Նման դեպքում իրականացվում է ստերիոտակտիկ վակուումային բիոպսիա՝ մամոգրաֆիայի հսկողության տակ:
Վակուումային սարքի միջոցով ( BARD Encor)՝ 7G ասեղով, կատարվել է ստերոտակտիկ վակուումային բիոպսիա՝ տեղային անզգայացմամբ: Բիոպսիայի միջոցով վերցված հյուսվածքները կրկին ենթարկվել են մամոգրաֆիկ հետազոտման, որի մեջ տեսանելի են եղել միկրոկալցիֆիկատները ՝ այսինքն բիոպսիան հաջող է կատարվել: Վերցված հյուսվածքները ուղարկվել են հյուսվածաբանական հետազոտության:
Հյուսվածաբանական հետազոտության արդյունքում պացիենտի մոտ ախտորոշել է Ductal carcinoma in situ (DCIS), զրոյական աստիճանի քաղցկեղ:
Կատարվել է ասեղային լոկալիզացիայով, կուրծք-պահպանողական վիրահատություն՝ հեռացվել է միայն ախտահարված հատվածը: Կատարվել է ներվիրահատական հյուսվածաբանական հետազոտություն՝ հեռացված հատվածի եզրերում ուռուցքային բջիջներ չեն դիտվել:
Ժամանակակից մամոգրաֆիկ հետազոտությունները և նորագույն մեթոդների կիրառումը թույլ են տալիս հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ՝ զրոյական աստիճանում: Այս փուլում հայտնաբերելու դեպքում պացիենտն ազատվում է քիմիաթերապիայից և բուժման ծանր ընթացքից:
Sign up here for our newsletter