News
Կոնտրաստային մամոգրաֆիա
18 October 2022 | News | Mammography | Ani Ghabuzyan
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը:
Հետազոտությունն իրականացվում է հետևյալ հերթականությամբ.
1. ներերակային եղանակով ներարկվում է յոդ պարունակող կոնտրաստային նյութ,
2. ստացվում են ստանդարտ պրոյեկցիաներով ռենտգեն նկարներ՝,
3. ընդհանուր հետազոտությունը տևում է մոտավորապես 15 րոպե:
Հետազոտության առավելությունները
● Հետազոտության հիմքում տարանջատվում է կրծքագեղձի նորմալ հյուսվածքը ախտաբանական օջախներից կամ գոյացություններից, տեսանելի դարձնելով կոնտրաստային նյութի կուտակումները:
● Գնահատվում է անոթային ցանցը. չարորակ գոյացություններում նորաստեղծ անոթային ցանցն առավել տեսանելի է դարձնում կոնտրաստանյութի կուտակումը:
● Կոնտրաստային մամոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դիտարկել հայտնաբերված նորագոյացության բազմաօջախայնությունը և հստակեցնել չափերը:
● Հետազոտության շնորհիվ որոշ դեպքերում հնարավոր է խուսափել բիոպսիայից:
Ո՞ւմ է ցուցված կոնտրաստային մամոգրաֆիան
Այն պացիենտները, որոնց մոտ մամոգրաֆայի ժամանակ հայտնաբեվել են ախտաբանական օջախներ կամ նորմալ հյուսվածքում պնդացած զոնաներ, կատարվում է կոնտրաստային մամոգրաֆիա` կոնտրաստանյութի կուտակման շնորհիվ տարբերակելու բարորակ ու չարորակ փոփոխությունները:
Ինչպես՞ է որոշվում. բիոպսի՞ա, թե՞ կոնտրաստային մամոգրաֆիա:
Ուռուցքային հիվանդության ախտորոշման դեպքում, միանշանակ, կատարվում է բիոպսիա, կասկածելի դեպքերում նախընտրելի է նախապես կատարել կոնտրաստային մամոգրաֆիա:
Ո՞ւմ է հակացուցված կոնտրաստային մամոգրաֆիան
Կոնտրաստային մամոգրաֆիան հակացուցված է պացիենտներին, որոնց մոտ առկա են հետևյալ ուղեկցող հիվանդությունները.
● երիկամային անբավարարություն,
● վահանաձև գեղձի հիպերթիրեոզ,
● ալերգիա` յոդից:
Հակացուցված է նաև հղիներին և կերակրող մայրերին:
Կոնտրաստային մամոգրաֆիան ունի՞ տարիքային սահմանափակում
Կոնտրաստային մամոգրաֆիան տարիքային սահմանափակում չունի:
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:
Հարկ է նախքան հետազոտությունը որոշել կրեատինինի քանակն արյան մեջ:
Ցանկալի է հետազոտությունից առաջ երկու ժամ չսնվել` խուսափելու տոքսիկ ազդեցություններից:
Հետազոտությունից հետո՞…
Հետազոտությունից հետո խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկներ օգտագործել` կոնտրաստանյութն օրգանիզմից արագ դուրս բերելու նպատակով: Հետազոտությունից ամիջապես հետո պացիենտը կարող է վերադառնալ առօրյա կյանքին:
Ստորև կներկայացվում է երկու դեպք.
1. առանց կոնտրաստանյութի ախտաբանական կուտակում, որը հաստատում է կասկածելի օջախի բարորակ լինելը,
2. կոնտրաստանյութի ախտաբանական կուտակում:
Sign up here for our newsletter