Home / News / Բարդ համակցված վիրահատություն «Նաիրի» և Դիլիջան ԲԿ-ների քիթ-կոկորդ-ականջաբաններ կողմից

News

Բարդ համակցված վիրահատություն «Նաիրի» և Դիլիջան ԲԿ-ների քիթ-կոկորդ-ականջաբաններ կողմից

04 January 2024 | News | ENT and Audiology | Levon R. Torosyan

 «Նաիրի» և «Դիլիջան» ԲԿ-ների  քիթ-կոկորդ-ականջաբաններ Լևոն Ռաֆայելի Թորոսյանը և Արման Լեռնիկի Ազարյանը իրականացրել են բարդ համակցված վիրահատություն, որը եզակի է  ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար:

26-ամյա բուժառուն դիմել է «Դիլիջան» ԲԿ` գանգատվելով քթով շնչառության դժվարացումից, քթի արտաքին տեսքից և ծոծրակային շրջանի ցավերից: Ըստ անամնեստիկ տվյալների` բուժառուն 13 տարեկանում ունեցել է քթի շրջանում կոտրվածք և վերջինիս կապակցությամբ կատարվել է սետպտոպլաստիկա (միջնապատի ուղղում):   

Ըստ քթի արտաքին զննման, շոշափման և ՀՏ հետազոտության տվյալների` քառանկյուն աճառը լիովին բացակայում էր (վերջինիս պատճառով բուժառուն ուներ թամբաձև քիթ),առկա էր քթի միջնապատի դեֆորմացիա, քրոնիկ հիպերտրոֆիկ ռինիտ և սֆենոիդալ խոռոչի մուկոցելե։

Որոշում է կայացվել կատարել ռինոսեպտոպլաստիկա` օգտագործելով կողաճառի պատվաստ, ստորին խեցիների լատերոպոզիցիա, կոագուլյացիա, ձախակողմյան սֆենոիդոտոմիա էնդոսկոպի հսկողությամբ:

Վիրահատության արդյունքում` սֆենոիդալ խոռոչից հեռացվել է բուշտը, ուղղվել է բուժառուի  քթի արտաքին տեսքը, քթի միջնապատը, վերականգնվել է շնչառությունը:

Լուսանկարներում ցուցադրված է պացիենտը` նախքան վիրահատությունը և դրանից հետո:

Վիրահատական ընթացքից կադրեր կարող եք դիտել մեր տտելեգրամյան ալիքում, անցնելով հետևյալ հղումով՝ 

https://t.me/nairimedicalcenter



Similar articles

Sign up here for our newsletter