News
Հերթական բացառիկ վիրահատությունը «Նաիրի» ԲԿ-ում
19 February 2025 | News | Andranik I. Adamyan | Tigran A. Adamyan
Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի n1 բաժնի վարիչ Անդրանիկ Ադամյանի և վիրաբույժ Տիգրան Ադամյանի գլխավորությամբ իրականացվել է ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում՝ դիստալ պանկրեատէկտոմիա (Warshaw Surgery)
Պանկրեասի ուռուցքների դեպքում վիրահատությունը կատարվում է երկու հիմնական եղանակով․
- ենթաստամոքսային գեղձի մասնահատում՝ փայծաղի հեռացումով,
- ենթաստամոքսային գեղձի մասնահատում՝ փայծաղի պահպանմամբ, որն առավել ժամանակակից մոտեցում է և հայտնի է որպես Warshaw կամ Kimura մեթոդ։
Ենթաստամոքսային գեղձն ու փայծաղը ունեն անատոմիական բարդ դիրք որովայնում և ընդհանուր, առատ արյունամատակարարում, ինչը վիրահատական գործընթացն ավելի բարդ է դարձնում այս գոտում։ Լապարոսկոպիկ եղանակով դիստալ պանկրեատէկտոմիա կատարելու համար անհրաժեշտ է․
- տիրապետել հատուկ լապարոսկոպիկ տեխնիկայի,
- գերազանց իմանալ վիրահատական գոտու անատոմիան,
- օգտագործել ժամանակակից վիրաբուժական և հետազոտական գործիքներ՝ CT, MRI։
Այս վիրահատության ընթացքում հեռացվում են ենթաստամոքսային գեղձի մարմինն ու պոչը ուռուցքի հետ միասին՝ միաժամանակ պահպանելով փայծաղը։ «Նաիրի» ԲԿ-ն ամբողջովին ապահովված է այս միջամտության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով։
Այս մեթոդի առավելությունները․
- Փայծաղի պահպանում,
- Իմունային ֆունկցիայի պահպանություն,
- Ինֆեկցիոն բարդությունների ռիսկի նվազում,
- Արագ վերականգնում և դրական արդյունքներ։
Դիմեք խորհրդատվության՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու համար։
Sign up here for our newsletter