Home / News / Ինչպե՞ս չբուժել այրոցը

News

Ինչպե՞ս չբուժել այրոցը

08 September 2021 | News | Digestive System, Stomach

Դեղատներում ներկայացված են բազմաթիվ «անտացիդ» (լատիներենից թարգմանաբար նշանակում է հակաթթվային) պատրաստուկներ, որոնք ալյումին են պարունակում։ Դեղերի կոնկրետ անվանումներ չեն նշվի, սակայն հարկ է արձանագրել, որ ԱՄՆ-ում և մի շարք այլ զարգացած երկրներում արգելված է երեխաներին ու տարեցներին ներքին ընդունման համար կիրառել ալյումին պարունակող անտացիդներ։ Ինչու՞։

Գիտնականները պարզել են, որ մարդու արյան մեջ ալյումինի ավելցուկը կտրուկ նվազեցնում է ֆոսֆորի մակարդակը, որն օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող տարրերից է՝ հատկապես գլխուղեղի կառուցվածքների ստեղծման գործընթացում։ Հավաստիորեն ապացուցված է, որ արյան մեջ ֆոսֆորի երկարատև անբավարարություն ունեցող երեխաները տառապում են ինտելեկտի, հիշողության, ռեակցիաների արագության արտահայտված իջեցմամբ։

Ուստի վերոնշյալ խնդիրն անհանգստացնող է: Պացիենտին տրամադրված հակաայրոցային թանկարժեք պատրաստուկները կարելի է ընդունել 3-4 շաբաթից ոչ ավել։

Չի կարելի նաև սոդա կիրառել, որը մի քանի րոպեով նվազեցնում է ստամոքսի թթվայնությունը, որից հետո այն ավելի է բարձրանում՝ ստեղծելով տասներկումատնյա աղու բարակ պատի պատռվածքի, արյունահոսության և կյանքի ու առողջության համար վտանգավոր այլ բարդությունների առաջացման սպառնալիք։

Առավել նպատակահարմար է բժշկի դիմել։ Հավանական է, անհրաժեշտ կլինի հետազոտվել, հայտնաբերել այրոցի առաջացման պատճառները և գտնել այդ տհաճ ախտանիշի վերացման ճանապարհները։



Similar articles

Sign up here for our newsletter