Home / News / Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում. ACUSONS 3000

News

Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում. ACUSONS 3000

13 February 2017 | News | Ultrasound Diagnostics

Նաիրի Բժշկական Կենտրոնը հարստացրեց իր տեխնիկական բազան՝ Հայաստանում նմանը չունեցող, Պրեմիում դասի ACUSON S 3000 նոր ուլտրաձայնային համակարգով: Սենսորային կառավարմամբ սարքը ապահովում է բացառիկ տեսանելիության արդյունք: 

Սարքը օգտագործում է առաջատար տեխնոլոգիաներ՝ ապահովելով պատկերների բարձր աստիճանի հստակություն և ճշգրտություն և բարձրացնելով ճիշտ, հստակ և արագ ախտորոշման հնարավորությունը:

  • Պատկերների չափազանց բարձր մանրամասեցնումը թույլ է տալիս տեսանելի դարձնել հյուսվածքի անգամ ամենփոքր կառուցվածքները;
  • Գունավոր դոպլերի հիանալի զգայունակությունը հնարավորություն է տալիս տեսնել արյան հոսքի ամենամանր նրբերանգները:
  • “Էլաստոգրաֆիա“ ֆունկցիան (eSie Touch™) կիրառվում է վահանագեղձի, կրծքագեղձի, շագանակագեղձի, ավշային համակարգի պաթոլոգիկ օջախների վաղ ախտորոշման համար, ինչպես նաև բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակիչ ախտորոշման համար, ինչը թույլ կտա կրճատել ախտորոշիչ պունկցիաների անցկացման անհրաժեշտությունը:
  • Virtual Touch ™ հավելվածը, որն վիզուալիզացման համար օգտագործում է “շարժական ալիք“ ARFI տեխնոլոգիան՝ փորձված ախտորոշիչ մեթոդ է լյարդի հյուսվածքի ֆիբրոզի գնահատման համար։
  • Կրծքագեղձի ծավալային սկանավորման ավտոմատացված (ABVS) համակարգը հնարավորություն է տալիս ստանալ, վերլուծել և փաստել կրծքագեղձի ամբողջական ծավալային սկանավորման տվյալները։

  • Համակարգը ներառում է նաև մաշկի նորագոյացությունների, ենթամաշկի բջջանյութի և մանր հոդերի հետազոտման ունիկալ ծրագիր:
  • Համակարգը թույլ է տալիս ներմուծել ԿՏ-ի և ՄՌՏ-ի հետազոտման տվյալները, համեմատական անալիզի և պաթոլոգիայի լիարժեք ախտորոշման համար։Պտղի հիմնական բիոմետրիկ ցուցիշների ավտոմատ որոշման տեխնոլոգիան օգտագործվում է պտղի քաշի և այլ ցուցանիշների որոշման համար, ինչպես նաև հետազոտման ժամանակի օպտիմալացման և գործածման հնարավոր սխալների նվազեցման համար։ Իսկ կմախքի հետազոտման (Skeletal Rendering) ֆունկցիան ապահովում է պտղի ոսկրերի և ողնաշարի գերազանց տեսանելիություն։
    Համակարգը ունի իրական ժամանակի մեջ տեսաձայնագրման և տվյալների ավտոմատ հաղորդման ֆունկցիա։
  • Պատկերների բարձր հստակությունն ու ճշգրտությունը, 3D մարկերային համակարգի առկայությունը հնարավորություն են տալիս սարքը կիրառել նաև տարբեր մանիպուլյացիաների տեսողական հսկողության համար, բիոպսիաների ժամանակ ասեղի տեղորոշման և շարժման վերահսկման համար՝ էապես նվազեցնելով բարդությունների առաջացման վտանգը։
  • «Գիտելիքների բազա» ներկառուցված հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր կենտրոններում աշխատող մասնագետների կողմից կատարված հետազոտությունների պատկերների, եզրակածությունների և փորձի օգտագործումը մեր մասնագետների կողմից իրենց աշխատանքային առօրյայում։




Similar articles

Sign up here for our newsletter