Լուրեր
Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում. ACUSONS 3000
13 Փետրվար 2017 |Լուրեր | Ուլտրաձայնային ախտորոշում
Նաիրի Բժշկական Կենտրոնը հարստացրեց իր տեխնիկական բազան՝ Հայաստանում նմանը չունեցող, Պրեմիում դասի ACUSON S 3000 նոր ուլտրաձայնային համակարգով: Սենսորային կառավարմամբ սարքը ապահովում է բացառիկ տեսանելիության արդյունք:
Սարքը օգտագործում է առաջատար տեխնոլոգիաներ՝ ապահովելով պատկերների բարձր աստիճանի հստակություն և ճշգրտություն և բարձրացնելով ճիշտ, հստակ և արագ ախտորոշման հնարավորությունը:
- Պատկերների չափազանց բարձր մանրամասեցնումը թույլ է տալիս տեսանելի դարձնել հյուսվածքի անգամ ամենփոքր կառուցվածքները;
- Գունավոր դոպլերի հիանալի զգայունակությունը հնարավորություն է տալիս տեսնել արյան հոսքի ամենամանր նրբերանգները:
- “Էլաստոգրաֆիա“ ֆունկցիան (eSie Touch™) կիրառվում է վահանագեղձի, կրծքագեղձի, շագանակագեղձի, ավշային համակարգի պաթոլոգիկ օջախների վաղ ախտորոշման համար, ինչպես նաև բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակիչ ախտորոշման համար, ինչը թույլ կտա կրճատել ախտորոշիչ պունկցիաների անցկացման անհրաժեշտությունը:
- Virtual Touch ™ հավելվածը, որն վիզուալիզացման համար օգտագործում է “շարժական ալիք“ ARFI տեխնոլոգիան՝ փորձված ախտորոշիչ մեթոդ է լյարդի հյուսվածքի ֆիբրոզի գնահատման համար։
- Կրծքագեղձի ծավալային սկանավորման ավտոմատացված (ABVS) համակարգը հնարավորություն է տալիս ստանալ, վերլուծել և փաստել կրծքագեղձի ամբողջական ծավալային սկանավորման տվյալները։
- Համակարգը ներառում է նաև մաշկի նորագոյացությունների, ենթամաշկի բջջանյութի և մանր հոդերի հետազոտման ունիկալ ծրագիր:
- Համակարգը թույլ է տալիս ներմուծել ԿՏ-ի և ՄՌՏ-ի հետազոտման տվյալները, համեմատական անալիզի և պաթոլոգիայի լիարժեք ախտորոշման համար։Պտղի հիմնական բիոմետրիկ ցուցիշների ավտոմատ որոշման տեխնոլոգիան օգտագործվում է պտղի քաշի և այլ ցուցանիշների որոշման համար, ինչպես նաև հետազոտման ժամանակի օպտիմալացման և գործածման հնարավոր սխալների նվազեցման համար։ Իսկ կմախքի հետազոտման (Skeletal Rendering) ֆունկցիան ապահովում է պտղի ոսկրերի և ողնաշարի գերազանց տեսանելիություն։
Համակարգը ունի իրական ժամանակի մեջ տեսաձայնագրման և տվյալների ավտոմատ հաղորդման ֆունկցիա։ - Պատկերների բարձր հստակությունն ու ճշգրտությունը, 3D մարկերային համակարգի առկայությունը հնարավորություն են տալիս սարքը կիրառել նաև տարբեր մանիպուլյացիաների տեսողական հսկողության համար, բիոպսիաների ժամանակ ասեղի տեղորոշման և շարժման վերահսկման համար՝ էապես նվազեցնելով բարդությունների առաջացման վտանգը։
- «Գիտելիքների բազա» ներկառուցված հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր կենտրոններում աշխատող մասնագետների կողմից կատարված հետազոտությունների պատկերների, եզրակածությունների և փորձի օգտագործումը մեր մասնագետների կողմից իրենց աշխատանքային առօրյայում։
Նմանատիպ հոդվածներ
Գերձայնային համակարգ. ACUSON SC 2000
11 Փետրվար 2017
Ավշային (լիմֆատիկ) հանգույցների ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ)
27 Սեպտեմբեր 2019
Բարձրորակ պատկերներ. SIEMENS ACUSON ANTARES PREMIUM EDITION
10 Փետրվար 2017
Հանկարծակի առաջացած գլխապտույտ
01 Ապրիլ 2020
Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն