News
Կլինիկական դեպք. ռևմատոիդ պոլիարթրիտի հաջողված վիրահատական արդյունք
27 May 2020 | News | Orthopedics and Traumatology, "Coxa" Clinic
«Նաիրի» ԲԿ էր դիմել երիտասարդ պացիենտ, ում մոտ առկա էր երկկողմանի կոնք-ազդրային հոդերի ակտիվ պոլիարթրիտ՝ բարդացած անկիլոզով, խիստ արտահայտված ցավային համախտանիշով: Նա գանգատվում էր անտանելի ցավերից` հատկապես գիշերային ժամերին, չէր կարողանում անգամ քայլել. առաջին այցին եկել էր նստասայլակով:
Պացիենտին ներկայացվեց ռևմատոիդ պոլիարթրիտի բոլոր ռիսկերը, քանի որ նման հիվանդներին վիրահատելը պարունակում է մեծ ռիսկեր: Որոշում կայացվեց վիրահատություն իրականացնել:
Վիրահատությունն անցավ բարեհաջող, հիվանդն սկսեց քայլել, ցավերը համարյա վերացան, և շատ արագ՝ մոտավորապես մեկ ամսում, սկսեց քայլել առանց քայլակների:
2 ամիս անց իրականացվեց երկրորդ վիրահատությունը, իսկ 2 շաբաթ անց, երբ այցելեց վիրահատական կարերը հեռացնելու համար, հիվանդի մոտ ցավային համախտանիշը մոտեցել էր 0-ի շեմին:
Արդյունքն աննախադեպ էր, ստացված արդյունքները ցայտուն էին. ագրեսիվ ռևմատոիդ պոլիարթրիտով, սայլակին գամված հիվանդն, ընդամենը 4 ամիս անց, մեզ մոտ եկել մեկ ձեռնափայտով, առանց ցավերի և ժպիտով:
Sign up here for our newsletter