Գլխավոր / Հանրամատչելի հոդվածներ / «Նաիրի» ակնաբուժական կլինիկայի առաջնային հետազոտության կաբինետ

Հոդվածներ

«Նաիրի» ակնաբուժական կլինիկայի առաջնային հետազոտության կաբինետ

22 Հունվար 2017 | Հանրամատչելի հոդվածներ | Ակնաբանություն

«Նաիրի» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի առաջնային հետազոտության կաբինետը նախատեսված է այն հիվանդների հետազոտության համար, որոնք առաջին անգամ են բախվել աչքի հիվանդությունների դրսեւորման հետ, կամ եկել են աչքի պաթոլոգիաների կանխարգելման նպատակով:

Առաջնային զննման կաբինետում կատարվում են՝

  • տեսողության սրության որոշում՝ ակնոցի ուղղման անհրաժեշտությամբ. աֆտոռեֆրակտոմետրիա՝ աչքի ռեֆրակցիայի (օպտիկայի) ավտոմատ որոշում, որից հետո անհրաժեշտ է
  • ընթերցելու համար, համակարգչով աշխատելու դեպքում եւ այլն ակնոց նշանակել,
  • ֆորոպտերի՝ ակնոցի ուղղման ժամանակակից մեթոդի միջոցով ռեֆրակցիայի սխալի չափում,
  • ներակնային ճնշման որոշում պնեւմոտոնոչափի մեթոդով, որը հետազոտության ժամանակակից անկոնտակտային միջոց է եւ համարվում է գլաուկոմայի վաղ ախտորոշման առաջնային օղակ,
  • տեսողության սրության եւ բնույթի, երկտեսության եւ գունատեսության առկայության որոշում, տեսողական շեղումների հայտնաբերում նշանների պրոյեկցիոն սարքի միջոցով:

Առաջնային զննման կաբինետում հետազոտություն անցնելուց եւ աչքի հիվանդություն հայտնաբերելուց հետո հիվանդն ուղարկվում է կոնկրետ բժշկի մոտ՝ ավելի խորը հետազոտության կամ բուժման համար:

Առավել մանրամասն տեղեկությունների  կամ գրանցման համար զանգահարեք +374 10 502 522, +374 91 555 156, 8900 հեռախոսահամարներով:

Բաժանորդագրվեք` ստանալու տեղեկատվություն