logo
JCI GOLD SEAL
8900

Գլխի և պարանոցի վիրաբուժություն

Գլխի և պարանոցի վիրաբուժություն

Ընդհանուր տեղեկություն

Գլխի և պարանոցի վիրաբուժությունը բժշկության ճյուղ է, որը զբաղվում է համանուն շրջանի օրգանների ուռուցքների և ուռուցքանման գոյացությունների ախտորոշմամբ և բուժմամբ։

«Նաիրի» բժշկական կենտրոնում գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը գործում է 2019 թվականից:

Ծառայության հիմնական նպատակը գլխի և պարանոցի շրջանի ուռուցքային հիվանդությունների թմային (Tumor Board), որակավորված և ժամանակակից բարձր տեխնոլոգիական բուժօգնության ցուցաբերումն է:

Կատարվում են միջամտություններ հետևյալ պաթոլոգիաների դեպքերում.

  • Բերանի խոռոչի և լեզվի նորագոյացություններ,
  • ըմպանի տարբեր նորագոյացություններ
  • Թքագեղձերի նորագոյացություններ
  • Վահանաձև գեղձի հիվանդություններ
  • Մաշկի նորագոյացություններ
  • Քթի խոռոչի և հարքթային խոռոչների նորագոյացություններ
  • Վերին և ստորին ծնոտներ նորագոյացություններ
  • Քիմքի նորագոյացություններ
  • Կոկորդի նորագոյացություններ
  • Պարանոցի նորագոյացություններ
  • Ակնակապճի նորագոյացություններ
  • Պարանոցային ավշային համակարգի հիվանդություններ
  • Գանգի հիմի նորագոյացություններ

Սարքավորումներ և առավելություններ

  • Փորձառու վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին
  • Օպտիկական խոշորացման ժամանակակից սարքավորում
  • Ներվիրահատական նեյրոմոնիտորինգի սարքավորում
  • Ժամանակակից վիրաբուժական հագեցվածություն
  • Հետվիրահատական վերականգնման մշակված ծրագրեր
  • Համագործակցություն քիմիաթերապևտների և ճառագայթային թերապիայի մասնագետների հետ

Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության դիմելու համար կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Նորություններ

Photo

Վահանաձև գեղձի պունկցիոն բիոպսիա

Վահանաձև գեղձի բարակ ասեղային պունկցիոն բիոպսիան (ԲԱՊԲ) կիրառվում է` պարզելու նույն գեղձում հանգուցավոր գոյացությունների բնույթը...

Իմանալ ավելին ⟶
Photo

Դեմքի ոսկրային դեֆեկտը վերականգնվել է տիտանե թիթեղի օգնությամբ

Կլինիկո-լաբորատոր և գործիքային հետազոտության արդյունքում ախտորոշվեց դիմային գանգի ոսկրերի, մասնավորապես վերին ծնոտի ուռուցքային ախտահարում ( ֆիբրոզ դիսպլազիա), որը նաև ախտահարում էր գանգի հիմի ոսկրերը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Մաշկի բազալբջջային քաղցկեղ (բազալիոմա)

Մաշկի քաղցկեղը աշխարհում ամենատարածված քաղցկեղի տեսակն է: Իսկ մաշկի քաղցկեղի տեսակներից ամենատարածվածը բազալբջջային քաղցկեղն է․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կլինիկական դեպք. անտեսված բարորակ ուռուցքը վերաճել էր չարորակ ուռուցքի

«Նաիրի» ԲԿ դիմել էր 66 տարեկան կին, մասնագիտությամբ` դերասանուհի, ով գանգատվում էր հարականջային շրջանում մեծ գոյացությունից՝ մոտավորապես 4 սմ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Հայաստանում կատարվեց լեզվի ամբողջական վերականգնում` ուռուցքի հեռացումից հետո

Առաջին անգամ հայաստանում կատարվող այս վիրահատության բացառիկությունն այն է, որ հնարավոր է եղել վերականգնել ո՛չ միայն լեզվի կառուցվածքը, այլ նաև` շարժունակությունը․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Կայացավ «Վահանաձև գեղձի կովկասյան դպրոց» 2-րդ դասընթացը

Դասընթացը կազմակերպել էր «Հայկական հակաքաղցկեղային լիգա» հասարակական կազմակերպությունը՝ «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ համատեղ․․․

Իմանալ ավելին ⟶
Photo

Իրականացվել է ծնոտի փոխպատվաստման եզակի վիրահատություն

Ծնոտի ծանր աստիճանի ուռուցքային ախտահարում ունեցող տղամարդու մոտ այն հեռացրել են՝ փոխարինելով հիվանդի ոսկրերից ձևավորած նորով․․․

Իմանալ ավելին ⟶