logo
JCI GOLD SEAL
8900

Վերջույթների վերակառուցում և երկարացում

Վերջույթների վերակառուցում և երկարացում

Ծառայությունն առաջարկում է բնածին և ձեռքբերովի օրթոպեդիկ խնդիրներով երեխաների և մեծահասակների բուժման ժամանակակից մեթոդներ: Իրականացվում են ստորին վերջույթների կոսմետիկ երկարացում, ձևի և համամասնության շտկում` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում հստակեցնելով բուժման նպատակը և խնդիրները:

Վերջույթների ռեկոնստրուկցիա և երկարացում ԵրևանումԱռաջարկվում են մասնագիտական հետևյալ ծառայությունները.

  • ազդրերի և սրունքների խաչաձև երկարացում,
  • երկարացում սարք-մեխ համակարգով,
  • ոտքերի ձևի շտկում ( «О»-աձև կամ «Х»–աձև ծռության բուժում ),
  • ոտնաթաթի տարբեր ձևախախտումների շտկում,
  • բուժական ֆիզկուլտուրա,
  • լրացուցիչ ծառայությունների տրամադրում:

Ոտքերի վիրաբուժական երկարացման ցուցումները

  • Հիվանդի բնական աճը պետք է ավարտված լինի:
  • Երկարացման վերջնական նպատակը պետք է լինի սրունքի և ազդրի, իրանի և վերջույթների ճիշտ համաչափությունը:
  • Նախնական վերլուծության, վիրահատական ցուցումների և բուժման նպատակների ճշտման համար անհրաժեշտ է նախապես ուղարկել լուսանկարներ (ներքնաշորով կամ համարժեք հագուստով, պացիենտի ցանկությամբ` փակ դեմքով):

Հասակի ավելացման էսթետիկական վիրահատություն պլանավորող պացիենտները պետք է սոմատիկ առողջ և չծխող լինեն, անցնեն հոգեբանական փորձաքննություն՝ հոգեբանական ադեքվատության և մոտիվացիայի մեջ համոզվելու համար:

Սրունքների մաքուր «O»- աձև ծռվածության դեպքում, երբ ոտքերի տգեղության պատճառը մեծ ոլոքի կորությունն է, ցուցված է ոսկրի շտկող օստեոտոմիա՝ բաց սեպաձև ռեգեներատի ստեղծմամբ, դեպի ներս քիչ տեղաշարժմամբ, ինչը բերում է պացիենտի հասակի մինչև 2,5 սմ ավելացման: Կեղծ «O»- աձև ձևախախտման դեպքում, երբ մեծ ոլոքի առանցքն ուղիղ է, և կոսմետիկ դեֆեկտը պայմանավորված է փափուկ հյուսվածքներով, ցուցված է սիլիկոնային իմպլանտների կիրառումը:

Ոտքերի «Х»-աձև ծռվածության շտկման մեթոդը նման է «Օ»-աձև շտկմանը (տարբերությունը սեպի դիրքն է` բացվում է դեպի ներս):

Զույգ սրունքների երկարացում միևնույն գոտուց (օրական մեկ մմ) ցուցված է ազդր/սրունք անհամաչափության դեպքում (կարճ սրունքներ և համեմատաբար երկար ազդրեր):

Զույգ սրունքների երկարացում` երկու գոտուց, յուրաքանչյուր սրունքի համար (օրական երկուական մմ), առաջարկվում է պացիենտներին, ովքեր բավարար ժամանակ չունեն (միջոցառումներ տևողությունը նվազեցվում է մինչև 30% ):

Ազդրերի և սրունքների խաչաձև երկարացումը ցուցված է հասակն ավելի քան 6-7 սմ երկարացնելու դեպքում: Իրականացվում է 2 փուլով: Առաջին փուլում երկարացնում է սրունքը և խաչաձև (կոնտրլատերալ) ազդրը: Երկու փուլերի միջև պացիենտն անցնում է վերականգնողական շրջան (1-3 ամիս): Հարակից հոդերում շարժունակության վերականգնումից հետո (ծնկան առնվազն 90° ծալում և ոտնաթաթի 90°դրսային թեքում) իրականացվում է երկրորդ փուլը` հակառակ սրունքի և ազդրի նմանատիպ երկարացումը:

Սարք-մեխ մեթոդով երկարացման դեպքում ինտրամեդուլյար (ներոսկրածուծային) մեխը տեղադրվում է երկու արտաքին կիսաօղերով: Երբ սեգմենտը անհրաժեշտ չափով երկարած է և ռենտգեն հսկողությունը ցույց է տալիս ոսկրագոյացում, իրականացվում է երկրորդ վիրահատությունը. տեղադրվում են սահմանափակող պտուտակներ և հանվում են արտաքին կիսաօղերը: Մեթոդի առավելությունն անշարժացման արտաքին սարքի կրման ժամանակի կրճատումն է: