- Գործընկերներ
- Հոդերի պրոթեզավորման Կոքսա Կլինկա
- Աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը
- Դախաուի Հելիոս Ամպեր-Կլինիկա
- Շոտլանդիայի Քաղցկեղի Բիթսոն կենտրոն
- Համբուրգի Ասկլեպիոս կլինիկա
Գերմանիա
Համբուրգի Ասկլեպիոս կլինիկան (Asklepios Klinik Harburg) Համբուրգ-Էպպենդորֆ (Գերմանիա) համալսարանի ակադեմիական հիվանդանոց է: Վերջերս կառուցված հիմնական շենքում տեղակայված են ժամանակակից շտապ օգնության բաժանմունք, ինչպես նաեւ ուլտրա-ժամանակակից ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Պացիենտին օրիենտացված մոտեցումը ապահովումը ապահովում է պացիենտի իրազեկությունը և նրա ակտիվ մասնակծությունը թե բուժման պրոցեսում և թե որոշում ընդունելու հարցում։
Սույն թվականի հուլիսի 21-ին եւ 22 – ին պրոֆեսոր Հարություն Քուշկյանի նախաձեռնությամբ Նաիրի եւ Էրեբունի բժշկական Կենտրոններ այցելեց Siemens Healthineers կազմակերպության փոխնախագահ Վոլֆգանգ Քյոփլը: Քննարկվեցին ախտորոշիչ բժշկության, գիտության եւ կրթության բնագավառում համագործակցության ծրագրեր, ինչպես նաեւ Siemens ընկերության նորագույն սարքավորումների ներդրման հարցեր:
Շոտլանդիա
Շոտլանդիայի Քաղցկեղի Բիթսոն կենտրոնը (Beatson West of Scotland Cancer Centre - BWSCC) Շոտլանդիայի արեւմուտքում ոչ վիրաբուժական եղանակով քաղցկեղի բուժման առաջատար կենտրոնն է, որը սպասարկում է 2.8 մլն բնակչության: Աշխարհահռչակ BWSCC կենտրոնը ապահովում է Գլազգոյի համալսարանի բժշկական օնկոլոգիայի, ճառագայթային օնկոլոգիայի, նեյրո-օնկոլոգիայի, հեմատոլոգիայի եւ պալիատիվ խնամքի ակադեմիական ուսուցումը:
Ռուսաստանի Դաշնություն
Ինստիտուտի գիտական եւ կրթական գործունեությունը ուղղված է հիմնական բժշկագիտական հետազոտությունների, նոր ախտորոշման մեթոդների մշակման, աչքի տարբեր հիվանդությունների բուժման եւ կանխարգելման, գիտական կադրերի պատրաստման, ակնաբույժների վերապատրաստման եւ մասնագիտական զարգացման: Թերապեւտիկ գործունեության նպատակներն են արդի արդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը կլինիկական պրակտիկայում: Կլինիկանս հագեցած է ժամանակակից սարքավորումներով, արդի դեղերով եւ սպառման նյութերով, ինչը հնարավորություն է տալիս իրականացնել գիտական եւ կլինիկական խնդիրների լուծումը համաշխարհային չափանիշների մակարդակով:
Ֆինլանդիա
Հոդերի պրոթեզավորման Կոքսա Կլինկան Ֆինլանդիայի միակ հիվանդանոցն է, որը լիովին մասնագիտացված է հոդերի պրոթեզային վիրաբուժության եւ փոխարինման ասպարեզում: Այստեղ աշխատում են այս ոլորտում լավագույն 200 մասնագետներ: Յուրաքանչյուր տարի նրանք կատարում են ավելի քան 3500 վիրահատություններ: