logo
JCI GOLD SEAL
8900

Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Քիթ-կոկորդ-ականջաբանություն

Ծառայության շրջանակում բժշկական օգնություն են ստանում մեծահասակները և երեխաները` սկսած մեկ տարեկանից: Ախտորոշման և բուժման նորագույն մեթոդների կիրառումն` օպտիկական սարքերի, տեսագրահսկողության կիրառմամբ և տվյալների արխիվացմամբ, թույլ են տալիս իրականացնել ճշգրիտ ախտորոշում, կլինիկորեն հիմնավորված բուժում:

ԼՈՌ Երևանում

Ծառայության նպատակներից է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտում՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու համար, որի համար կիրառվում են բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ:

Ծառայության շրջանակում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված է նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:

Ներքթային կառույցների ձևախախտումների, հարքթային խոռոչների բորբոքումների, ներ- և հարքթային խոռոչների գոյացությունների (պոլիպներ, կիստաներ և այլն) էնդոսկոպիկ և միկրովիրաբուժական բուժման ու շտկման համար կիրառվում են նորագույն տեխնոլոգիաներ:

Հիվանդների ախտորոշումը և բուժումն իրականացվում է Օտորինոլարինգոլոգ Երևանում

մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):

Իրականացվում է խռմփոցի և քնի օբստրուկտիվ ապնոէի վիրահատական բուժում` պոլիսոմնոգրաֆիայի (քնի մոնիտորինգ), շնչուղիների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքների հիման վրա։ Ցուցումների առկայության դեպքում և օբստրուկցիայի մակարդակը որոշելուց հետո կատարվում է ուվուլոպլաստիկա։

Կատարվում է ձայնային համակարգի հիվանդությունների վիրահատական բուժում` ձայնալարերի էնդոսկոպիկ վիրահատություն, Leica միկրոսկոպի օգնությամբ, բնական անցքերի միջով, առանց կտրվածքի, նվազագույն հոսպիտալացման և վերականգնման շրջանով։

Գործում է ամբուլատոր ՔԿԱ ծառայություն, որի շրջանակում կատարվում են ախտորոշում և կոնսերվատիվ բուժում` կիրառելով հիվանդների մոնիթորինգի տարբեր մեթոդներ:



Լսողության հետազոտության և պրոթեզավորման սենյակում իրականացվում են լսողության բոլոր արդի հետազոտությունները.

  • ազդանշանի շեմային աուդիոմետրիա` լսողության կորստի աստիճանի և տեսակի հետազոտություն,
  • իմպեդանսոմետրիա` միջին ականջի կառույցների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
  • օտոակուստիկ էմիսիայի գրանցում (DPOAE)` լսողական ռեցեպտորների ֆունկցիոնալ վիճակի հետազոտություն,
  • լսողական պոտենցիալների հետազոտություն. ախտորոշվում է լսողության կորուստը մեծահասակների և երեխաների մոտ` նորածնային հասակից սկսած։

Հետազոտությունների հիման վրա պլանավորվում է օպտիմալ բուժում` հիվանդությունների սկզբնական փուլերում, կազմակերպվում է լսողության պրոթեզավորում` Siemens բարձրակարգ թվային լսողական սարքերով:

Ծառայության մասնագտեները համագործակցում են Ֆրանսիայի, Գերմանիայի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ: Անձնակազմը մշտապես կատարելագործվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի լավագույն կլինիկաներում:

Ծառայությունը ԵՊԲՀ ՔԿԱ ամբիոնի կլինիկական բազա է, որտեղ ուսուցանում և մասնագիտանում են բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները, գիտապրակտիկ գործունեություն են ծավալում կլինիկական օրդինատորները և ասպիրանտները։

Շահագործվում են հետևյալ սարքերը.

  • Կարլ Շտորց (Գերմանիա) օպտիկական էնդոսկոպ 00, 300, և 700 տեսողական դաշտերով, տեսագրման Sopro Imaging համակարգով,
  • Կարլ Շտորց (Գերմանիա) և Stryker (ԱՄՆ) տեսասարքեր,
  • Կարլ Շտորց օտոսկոպներ,
  • Karl Zeiss Opmi Pico ընկերության մանրադիտակներ` Sopro Imaging տեսագրման համակարգով,
  • երկբևեռ Coblator (Ֆրանսիա) ռադիոհաճախական կոագուլյատոր,
  • Johnson&Johnson (ԱՄՆ) ռադիովիրաբուժական սարքեր, Coblator ռադիոալիքային երկբևեռ կոագուլյատոր
  • Leica (Շվեյցարիա) ընկերության օպերացիոն մանրադիտակ։
  • Karl Storz ընկերության Sopro Imaging տեսագրման համակարգ` կոշտ էնդոսկոպների կիրառմամբ