Հաճախ տրվող հարցեր
Որտե՞ղ է գտնվում «Նաիրի» ԲԿ-ն։
Պարոնյան փող., 21 շենք, Երևան, 0015, Հայաստան
Ինչպե՞ս կարելի է գրանցվել բժշկի մոտ։
Կարող եք գրանցվել զանգահարելով +374 10 537500, +374 91555156 կամ 8 900 հեռախոսահամարին։
Արդյո՞ք «Նաիրի» ԲԿ-ն ունի միջազգային հավաստագրումներ։
Այո, «Նաիրի» ԲԿ-ն ունի երկու հեղինակավոր հավաստագրում՝ Joint Commission International (JCI) և ISO 9001:2015, որոնք հաստատում են, որ կենտրոնի բժշկական և կառավարման համակարգերը համապատասխանում են միջազգային բարձր ստանդարտներին։
Արդյոք ընդունո՞ւմ եք արտերկրից ժամանած պացիենտների։
Այո, բժշկական տուրիզմի շրջանակում «Նաիրի» ԲԿ-ն օտարերկրյա պացիենտներին տրամադրում է բժշկական ծառայություններ և առաջարկում բուժման փաթեթներ՝ ներառյալ խորհրդատվություն, հետազոտություններ, բուժում և անհրաժեշտության դեպքում կացության կազմակերպում։
Ինչպիսի՞ հետազոտություններ են հնարավոր իրականացնել ԲԿ-ում։
Լաբորատոր, պատկերային (ՈւՁՀ, ՄՌՏ, ՀՏ), էնդոսկոպիկ, ամբուլատոր և մի շարք այլ հետազոտություններ։
Կարո՞ղ եմ հետազոտության արդյունքները ստանալ առցանց։
Այո, հետազոտությունների պատասխանները հասանելի են կայքի «Անձնական էջ» բաժնում։ Պահպանված են գաղտնիության բոլոր նորմերը:
Արդյո՞ք աշխատում եք ապահովագրական ընկերությունների հետ։
Այո, համագործակցում ենք Հայաստանի և արտերկրի մի շարք ապահովագրական ընկերությունների հետ։
Կարո՞ղ եմ առցանց վճարում իրականացնել։
Այո, առցանց վճարում կարող եք իրականացնել կայքի «Առցանց վճարում» բաժնում։
