Մանկաբուժություն
Մանկաբույժը զբաղվում է երեխաների առողջության գնահատմամբ, հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ, կանխարգելմամբ և աճի ու զարգացման հսկողությամբ։ Մանկաբույժի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել ջերմության, հազի, մարսողական գանգատների, մաշկային փոփոխությունների, սնուցման, աճի, զարգացման, ինչպես նաև պարբերական կանխարգելիչ զննությունների դեպքում։
«Նաիրի» բժշկական կենտրոնում մանկաբույժն իրականացնում է երեխաների առաջնային զննում, առողջական վիճակի գնահատում և, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ հետազոտությունների կամ այլ մասնագետների խորհրդատվության կազմակերպում։
Երեխաների առողջության մասին հոգ տանելը առաջնահերթություն է յուրաքանչյուր ծնողի համար։ Մանկաբուժությունը բժշկության այն ճյուղն է, որն ուղղված է երեխաների առողջության պահպանմանը։ Մանկաբույժները մասնագիտանում են մանկական հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ։
Ի՞նչ է բուժում մանկաբույժը
Մանկաբուժական ծառայության շրջանակում իրականացվում է.
- փոքրահասակ երեխաների հսկողություն,
- քրոնիկական հիվանդություններով տառապող երեխաների դիսպանսեր հսկողություն,
- սուր և քրոնիկական հիվանդությունների բուժում,
- սահմանված ժամկետներում` պլանային զննումներ,
- պատվաստումների անհատական օրացույցի պատրաստում,
- ֆիզիկական ծանրաբեռնվածությունների սահմանափակման տեղեկանքի տրամադրում,
- նեղ մասնագետների խորհրդատվություն։

Երեխաների մոտ հիվանդությունների ախտորոշումը և բուժումն իրականացվում է մասնագիտացված սարքերի կիրառմամբ` կլինիկական, լաբորատոր (արյան ընդհանուր, կենսաքիմիական, հորմոնային, իմունաբանական) և գործիքային հետազոտությունների հիման վրա (ՈՒՁՀ, բարձր տեղեկատվական ռենտգենաբանական մեթոդներ՝ ռենտգենագրաֆիա, ռենտգենասկոպիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա):
Այցելության ցուցումներ
Ախտանիշներ, որոնց առկայության դեպքում հարկավոր է դիմել մանկաբույժի՝
- Ջերմություն։ Բարձր ջերմությունը կարող է տարբեր վարակների նշան լինել
- Հազ և արտահոսություն քթից։ Երեխաների մոտ մրսածությունը տարածված է, բայց եթե ախտանիշները չեն բարելավվում կամ ավելի են սրվում, բժիշկը կարող է արդյունավետ բուժում ապահովել
- Կոկորդի ցավ։ Կոկորդի ցավը և կուլ տալու դժվարությունը կարող են լինել վերին շնչուղիների վարակի նշաններ
- Որովայնի ցավ, այն կարող է առաջանալ լինել տարբեր պատճառներով՝ սկսած վարակից մինչև մարսողական խնդիրներ
- Վարքագծի փոփոխություններ. Եթե ձեր երեխան դառնում է դյուրագրգիռ, անտարբեր կամ փոխում է իր սովորական սովորությունները, դա կարող է վկայել հնարավոր խնդիրների մասին
«Նաիրի» ԲԿ-ում աշխատում են Երևանի լավագույն մանկաբույժները, նրանց կարող եք դիմել զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
Հիվանդությունների ցանկը
Մանկական տարիքում սուր և քրոնիկական հիվանդություններ
Հաճախ տրվող հարցեր
Մանկաբույժի մոտ գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 89 00 հեռախոսահամարով կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ք. Երևան, Պարոնյան 21 հասցեով։ Եթե առկա են նախորդ հետազոտությունների պատասխաններ, պատվաստումների տվյալներ, դուրսգրումներ կամ այլ բժշկական փաստաթղթեր, ցանկալի է այցի օրը դրանք վերցնել Ձեզ հետ։
Մանկաբույժի ընդունելության ընթացքում բժիշկը ճշտում է երեխայի մոտ առկա գանգատները, հիվանդության պատմությունը, գնահատում երեխայի ընդհանուր վիճակը և կատարում զննում։ Անհրաժեշտության դեպքում կարող է չափվել ջերմությունը, քաշը, հասակը, գնահատվել շնչառությունը, սրտի աշխատանքը, մաշկի վիճակը և այլ ցուցանիշներ։ Ըստ կլինիկական պատկերի կարող են ցուցվել լրացուցիչ հետազոտություններ կամ խորհրդատվություններ։
«Նաիրի» բժշկական կենտրոնում մասնագետների տնային այց չի իրականացվում։ Մանկաբույժի խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և այցելել բժշկական կենտրոն։
Մանկաբույժը կարող է տրամադրել երեխայի առողջական վիճակին վերաբերող տարբեր տեղեկանքներ՝ այցի նպատակից և բժշկական տվյալներից կախված։ Տեղեկանքի տեսակը որոշվում է կոնկրետ իրավիճակով, երեխայի զննման արդյունքներով և անհրաժեշտ փաստաթղթավորման հիմքով։ Նախապես ցանկալի է ճշտել, թե ինչ ձևաչափի տեղեկանք է պահանջվում տվյալ հաստատության կամ կազմակերպության կողմից։
Մանկաբույժը հետևում է երեխայի առողջությանը մանկական տարիքում՝ սկսած ծնվելու պահից մինչև դեռահասության շրջանը։
Մանկաբույժի աշխատանքը գնահատվում է մասնագիտական մոտեցմամբ, երեխայի վիճակի մանրակրկիտ գնահատմամբ, ծնողի հարցերին հստակ և հասկանալի պատասխանելու կարողությամբ, ինչպես նաև անհրաժեշտ հետազոտություններն ու հետագա քայլերը հիմնավորված ներկայացնելու ձևով։ Կարևոր է, որ բժիշկը որոշումները կայացնի կլինիկական տվյալների հիման վրա և երեխայի վիճակը գնահատի համալիրորեն։
Թարմացվել է՝
23 դեկտեմբերի 2025, 12:02Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Աուդիոլոգիա և օտոնևրոլոգիա
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
