Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
Ռևմատոլոգը զբաղվում է հոդերի, շարակցական հյուսվածքի, մկանների և աուտոիմուն բնույթի որոշ հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ։
Ռևմատոլոգի խորհրդատվությունը կարող է ցուցվել հոդացավերի, այտուցների, առավոտյան կարկամվածության, մեջքի ցավի, մկանային ցավերի, շարժումների սահմանափակման, ինչպես նաև համակարգային բորբոքային հիվանդությունների կասկածի դեպքում։
«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են ռևմատոլոգի խորհրդատվություն, կլինիկական գնահատում և, ըստ կլինիկական պատկերի, անհրաժեշտ լաբորատոր ու գործիքային հետազոտությունների կազմակերպում։
Երևանի լավագույն ռևմատոլոգիական և իմունոլոգիական ծառայություններից մեը «Նաիրի» բժշկական կենտրոնում է: Ծառայությունը ստեղծվել է 2021թ․ հուլիսին։

Ծառայության շրջանակում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված է նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:
Հասանելի են ախտորոշման արդի մեթոդները․
- համակարգչային շերտագրություն,
- մագնիսա-ռեզոնանսային շերտագրություն,
- հոդերի ուլտրաձայնային հետազոտություն,
- ժամանակակից լաբորատոր ախտորոշում (այդ թվում` գերսպեցիֆիկ իմունոլոգիական հետազոտություն):
Ի՞նչ է բուժում ռևմատոլոգը
Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ.
- համակարգային կարմիր գայլախտ,
- համակարգային սկլերոդորմիա,
- դերմատոմիոզիտ,
- Շյոգրենի հիվանդություն
- այլ:
Համակարգային վասկուլիտներ.
- հանգուցավոր պոլիարտերիիտ,
- հեմոռագիկ վասկուլիտ,
- Տակայասուի արտերիիտ,
- միկրոսկոպիկ պոլիանգիիտ,
- էոզինոֆիլային գրանուլեմատոզ պոլիանգիիտ (Չարգ-Ստրոսի համախտանիշ),
- գրանուլեմատոզ պոլիանգիիտ (Վեգեների համախտանիշ),
- Բեհչետի համախտանիշ:
Հոդերի բորբոքային հիվանդություններ.
- ռևմատոիդ արթրիտ,
- փսորիատիկ արթրիտ,
- ռեակտիվ արթրիտ,
- պոդագրա,
- օստեոարթրիտ:
Հարհոդային փափուկ հյուսվածքների ախտահարումներ.
- ուս-թիակային պերիարթրիտ,
- բուրսիտ,
- տենդինիտ,
- տեղային ցավային համախտանիշ:
Այցելության ցուցումներ
Բժիշկ-ռևմատոլոգի և բժիշկ-իմունոլոգի դիմելու անհրաժեշտություն կա, եթե ունեք հետևյալ սիմպտոմները՝
- Հոդերի ցավը. հոդերի մշտական ցավը, այտուցը կամ այրումը կարող են լինել տարբեր ռևմատիկ հիվանդությունների նշաններ,
- Հոդերի շարժման դժվարություն. արթնանալուց կամ երկար հանգստից հետո հոդերի շարժման դժվարությունը կարող է բորբոքային պրոցեսների նշան լինել,
- Հոդերի այտուց. հոդերի մշտական կամ կրկնվող այտուցը, հատկապես եթե ուղեկցվում է ցավով և կարմրությամբ, պահանջում է ռևմատոլոգի ուշադրություն,
- Այրոց կամ քոր հոդերում. հոդերի քորը, այրումը կամ թմրությունը կարող են կապված լինել ռևմատիկ հիվանդությունների հետ,
- Ընդհանուր վիճակի վատթարացում. ռևմատիկ հիվանդությունները կարող են առաջացնել հոգնածություն, թուլություն, քաշի կորուստ և այլ ոչ սպեցիֆիկ ախտանիշներ,
- Մաշկային դրսևորումներ. Օրինակ՝ ցան, կարմիր բծեր կամ խոցեր մաշկի վրա, հատկապես եթե ուղեկցվում է հոդացավով:
- Ոչ սպեցիֆիկ ախտանիշներ. Ցանկացած արտասովոր ախտանիշներ, ինչպիսիք են ջերմությունը, ախորժակի կորուստը կամ միզարձակման փոփոխությունները, կարող են նաև պահանջել այցելել բժիշկ-ռևմատոլոգի։
Եթե ունեք այս ախտանիշները՝ Երևանում լավ մասնագիտացված ռևմատոլոգի կարեղ եք դիմել` զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
Հիվանդությունների ցանկը
Ռևմատոիդ արթրիտ
Շյոգրենի հիվանդություն
Պոդագրա
Բեհչետի համախտանիշ
Ռեակտիվ արթրիտ
Համակարգային կարմիր գայլախտ
Գրանուլեմատոզ պոլիանգիիտ (Վեգեների համախտանիշ)
Դերմատոմիոզիտ
Համակարգային սկլերոդորմիա
Միկրոսկոպիկ պոլիանգիիտ
Ուսթիակային պերիարթրիտ
Բուրսիտ
Օստեոարթրիտ
Փսորիատիկ արթրիտ
Հանգուցավոր պոլիարտերիիտ
Հեմոռագիկ վասկուլիտ
Էոզինոֆիլային գրանուլեմատոզ պոլիանգիիտ (Չարգ-Ստրոսի համախտանիշ)
Տակայասուի արտերիիտ
Տենդինիտ
Տեղային ցավային համախտանիշ
Բժիշկներ
Նորություններ
Անվանի մասնագետը Նաիրի բժշկական կենտրոնում է
Ֆրանսահայ հայտնի ռեւմատոլոգ Արսեն Մեքինյանը Երեւանում է
Ե՞րբ դիմել ռևմատոլոգի. տարածված միֆեր
1. Հոդի պունկցիա կատարելու դեպքում հեղուկի կուտակումը կրկնվում է:
2. Ռևմատիկ հիվանդությունները հանդիպում են միայն հասուն տարիքում․․․
Հաճախ տրվող հարցեր
Ռևմատոլոգը հիմնականում զբաղվում է հոդերի և շարակցական հյուսվածքի բորբոքային, աուտոիմուն և նյութափոխանակային հիվանդություններով։ Օրթոպեդը գնահատում և բուժում է հենաշարժական համակարգի կառուցվածքային և ձևաբանական խնդիրները, իսկ վնասվածքաբանը՝ վնասվածքները, կոտրվածքները, հոդախախտերը և դրանց հետևանքները։
Ռևմատոլոգը, ըստ գանգատների և կլինիկական պատկերի, կարող է ցուցել արյան ընդհանուր քննություն, բորբոքային ցուցանիշներ, իմունաբանական և կենսաքիմիական հետազոտություններ, ինչպես նաև հոդերի ու ողնաշարի պատկերային հետազոտություններ։ Որոշ դեպքերում կարող են անհրաժեշտ լինել նաև ուլտրաձայնային, ռենտգենաբանական կամ այլ լրացուցիչ քննություններ։ Հետազոտությունների ընտրությունը կախված է ենթադրվող հիվանդությունից և զննման տվյալներից։
Այո, ռևմատոլոգը կարող է զբաղվել նաև օստեոպորոզի գնահատմամբ և բուժմամբ։ Բժիշկը գնահատում է ոսկրային հյուսվածքի խտության նվազման հավանականությունը, կոտրվածքների ռիսկը, ուղեկցող հիվանդությունները և բուժման անհրաժեշտությունը։
Այո, եթե մեջքի կամ մկանների ցավը կապված է բորբոքային, ռևմատիկ կամ համակարգային հիվանդության հետ, ռևմատոլոգի խորհրդատվությունը կարող է օգտակար լինել։ Սակայն նման ցավերի պատճառները կարող են տարբեր լինել, և միշտ չէ, որ դրանք վերաբերում են հենց ռևմատոլոգիական ոլորտին։ Պատճառը հստակեցվում է գանգատների, զննման և լրացուցիչ հետազոտությունների հիման վրա։
Ռևմատոլոգի մոտ գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 89 00 հեռախոսահամարով կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ք. Երևան, Պարոնյան 21 հասցեով։ Առցանց խորհրդատվություն չի իրականացվում։
Հեղինակ՝
Թարմացվել է՝
28 հոկտեմբերի 2025, 09:27Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն

