logo
JCI GOLD SEAL
8900

Ալերգոլոգը մասնագիտացած է ալերգիկ հիվանդությունների ախտորոշման, բուժման և հսկողության մեջ։ Ալերգոլոգի խորհրդատվությունը կարող է անհրաժեշտ լինել երկարատև քթի փակվածության, փռշտոցի, հազի, մաշկային ցանի, չորության, քորի, արցունքահոսության, սննդային կամ դեղորայքային ալերգիկ ռեակցիաների դեպքում։

«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են ալերգոլոգի խորհրդատվություն, ալերգիկ հիվանդությունների ախտորոշում, բուժման ժամանակակից մեթոդների կիրառում, ինչպես նաև անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ։

Ալերգոլոգիա

Ալերգոլոգ-իմունոլոգ Երևանում

«Նաիրի» ԲԿ-ի Ալերգոլոգիական ծառայություն

Բժիշկ- ալերգոլոգը մասնագետ է, որը զբաղվում է իմունային համակարգի հիվանդությունների, հիմնականում ալերգիկ ռեակցիաների ախտորոշմամբ, բուժմամբ և կանխարգելմամբ ։

Ըստ ԱՀԿ տվյալների` ալերգակիրների թիվը տարեցտարի աճ է գրանցում: Դա պայմանավորված է կյանքի ռիթմի փոփոխությամբ, սննդի արտադրության մեջ օգտագործվող նոր քիմիական նյութերի առկայությամբ: «Ալերգիա» տերմինը վերաբերում է ալերգենների նկատմամբ ձեռքբերովի գերզգայունության վիճակին։ Ալերգիան դրսևորվում է տարբեր կլինիկական ձևերով.

Ալերգեններ կարող են լինել փոշին, դեղամիջոցները, սնունդը և այլն:

Ծառայության մասին

«Նաիրի» ԲԿ-ի Ալերգոլոգիական ծառայությունը լավագույնն է Երևանում: Ոլորտի բանիմաց, պրոֆեսիոնալ ալերգոլոգների գրագետ բուժման շնորհիվ` ալերգիկ ցանկացած հիվանդություն բուժելի է: Ալերգոլոգիայի ծառայության գործունեության հիմնական սկզբունքը վաղ ախտորոշումն է` ալերգիկ ռեակցիայի (ալերգենների) պատճառականությունը ժամանակին բացահայտելու և համապատասխան բուժում իրականացնելու նպատակով: «Նաիրի» ԲԿ-ի Ալերգոլոգիական առաջատար ծառայությունն առաջարկում է բոլոր տեսակի ալերգիաների ախտորոշման, բուժման, կանխարգելման նորագույն մեթոդներ:

Ի՞նչ է բուժում ալերգոլոգը

Բժիշկ, ալերգոլոգները բուժում են`

  • Անաֆիլակտիկ շոկ
  • Ատոպիկ դերմատիտ
  • Բրոնխիալ ասթմա
  • Դեղորայքային ալերգիա
  • Ժառանգական անոթանյարդային այտուց
  • Կենցաղային, փոշուց և այլ ծագման ալերգիաներ
  • Կոնտակտային դերմատիտ
  • Միջատների խայթոցներից` ալերգիա
  • Շիճուկային հիվանդություն
  • Շուրջտարյա ռինիտ
  • Սեզոնային ալերգիկ ռինիտ, կոնյունկիվիտ
  • Սննդային ալերգիա
  • Սուր եղնջացան
  • Քրոնիկ եղնջացան (ցրտից, խոլինէրգիկ, արևից, ջրից, դերմոգրաֆիկ, ադրենէրգիկ)

Այցելության ցուցումներ

Ալերգիաները բուժելու համար մասնագետը ընտրում է բուժման անհատական մեթոդ։ Ախտանշաները հետևյալն են`

  • Հաճախակի փռշտոց
  • Քթահոսություն
  • Մաշկի կարմրություն, քոր և ցան
  • Շնչահեղձություն
  • Աչքերի կարմրություն
  • Փափուկ հյուսվածքների այտուցվածություն
  • Սուր և քրոնիկական հիվանդությունների սրացման հաճախականության ավելացում` ամբողջ տարվա ընթացքում:

«Նաիրի» ԲԿ-ում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները գրագետ բուժում ստանալու համար: Լավ ալերգոլոգի մոտ այցելության համար կարող եք զանգահարելով 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:

Հիվանդությունների ցանկը

Անաֆիլակտիկ շոկ

Կվինկեի այտուց

Սուր եղնջացան

Քրոնիկ եղնջացան (ցրտից, խոլինէրգիկ, արևից, ջրից, դերմոգրաֆիկ, ադրենէրգիկ)

Սննդային ալերգիա

Դեղորայքային ալերգիա

Միջատների խայթոցներից` ալերգիա

Ժառանգական անոթանյարդային այտուց

Տեղային և տարածուն նեյրոդերմիտ

Ատոպիկ դերմատիտ

Կոնտակտային դերմատիտ

Ալերգիկ վասկուլիտ

Շիճուկային հիվանդություն

Պոլինոզ, սեզոնային ալերգիկ ռինիտ, կոնյունկիվիտ

Շուրջտարյա ռինիտ

Բրոնխիալ ասթմա

Կենցաղային, փոշուց և այլ ծագման ալերգիաներ

Հաճախ տրվող հարցեր

Ալերգոլոգը զբաղվում է ալերգիկ հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ։ Ալերգոլոգ-իմունոլոգը, բացի ալերգիկ հիվանդություններից, զբաղվում է նաև իմունային համակարգի որոշ խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ։

Ալերգոլոգի խորհրդատվության համար կարող եք գրանցվել՝ զանգահարելով 89 00 հեռախոսահամարով կամ այցելելով «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ք. Երևան, Պարոնյան 21 հասցեով։ Եթե ունեք նախորդ հետազոտությունների պատասխաններ, ալերգոլոգիական եզրակացություններ կամ այլ բժշկական փաստաթղթեր, ցանկալի է այցի օրը դրանք վերցնել Ձեզ հետ։

«Նաիրի» բժշկական կենտրոնում երեխաների ալերգոլոգիական ընդունելություն չի իրականացվում։

Եթե երեխայի մոտ առկա են ալերգիկ բնույթի գանգատներ, առաջին հերթին անհրաժեշտ է դիմել մանկաբույժի, որը կգնահատի երեխայի վիճակը և, անհրաժեշտության դեպքում, կուղղորդի համապատասխան մասնագետի։

Կախված գանգատներից, հիվանդության պատմությունից և կլինիկական պատկերից՝ ալերգոլոգը կարող է նշանակել լաբորատոր և գործիքային հետազոտություններ, մաշկային փորձեր, դեղորայքային և սննդային պրովոկացիոն թեստեր, ինչպես նաև սպիրոմետրիա՝ արտաքին շնչառության ֆունկցիայի գնահատման համար։ Հետազոտությունների ընտրությունը կատարվում է անհատապես՝ ըստ կլինիկական ցուցումների և յուրաքանչյուր պացիենտի առանձնահատկությունների։

Եթե արդեն կատարել եք արյան ընդհանուր քննություն, ընդհանուր IgE-ի որոշում կամ ունեք նախորդ ալերգոլոգիական հետազոտությունների արդյունքներ և բժշկական եզրակացություններ, ցանկալի է դրանք բերել խորհրդատվությանը։ Թե որ լրացուցիչ հետազոտություններն են անհրաժեշտ, որոշում է ալերգոլոգը՝ գանգատների, հիվանդության պատմության և զննման արդյունքների հիման վրա։ Նախապես հետազոտություններ հանձնելը պարտադիր չէ։

Այո, ալերգոլոգը զբաղվում է ալերգիկ ասթմայի ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ՝ կիրառելով ժամանակակից ախտորոշիչ և բուժական մեթոդներ։ Միաժամանակ գնահատվում է ալերգենների դերը հիվանդության զարգացման և սրացումների առաջացման մեջ, ինչը հնարավորություն է տալիս մշակել անհատականացված բուժման և կանխարգելման ռազմավարություն։

Թարմացվել է՝

10 օգոստոսի 2025, 16:17

Մեր սերտիֆիկատները