Մաշկաբանություն
Ծառայության նպատակն է օրգան-համակարգերի կանխարգելիչ համալիր հետազոտումը՝ վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու և բուժելու նպատակով: Ծառայության շրջանակում իրականացվում են պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված են նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:
Մաշկաբանությունը բժշկության ոլորտ է, որն ուսումնասիրում է մաշկի կառուցվածքն ու գործունեությունը՝ մազերի, եղունգների, ճարպա և քրտնագեղձերի կառուցվածքը, ֆիզիոլոգիական գործառույթները։ Մաշկային հիվանդությունները շատ տարածված են Բժիշկ-մաշկաբանը զբաղվում է մաշկային հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ։
Մաշկը ամենամեծ օրգանն է։ Մեծահասակ մարդու մաշկի զանգվածը կազմում է մարդու ամբողջ զանգվածի 15%-ը: Մաշկը արտացոլում է մարդու օրգանիզմի ընդհանուր վիճակը, շատ հիվանդություններ ազդում են մաշկի վիճակի վրա:
Ծառայության մասին
«Նաիրի» բժշկական կենտրոնի մաշկաբանության ծառայությունը լավագույններից է Երևանում, իսկ Հայաստանի լավագույն բժիշկ-մաշկաբաններին կարող եք գտնել նաև հենց մեր կենտրոնում։ Բժշկական կենտրոնի մաշկաբանության ծառայությունն առանձնանում է ոլորտի լավագույն բժիշկ մաշկաբաններով, պացիենտներին ցուցաբերվող անհատական մոտեցմամբ, հոգատար վերաբերմունքով։ Ծառայության նպատակն է վաղ շրջանում հայտնաբերել և բուժել մաշկային յուրաքանչյուր հիվանդություն։ Ծառայության շրջանակում իրականացվում է պացիենտների ամբուլատոր և ստացիոնար բուժում, ստեղծված են նաև ցերեկային ստացիոնար բուժման պայմաններ:
Ի՞նչ է բուժում մաշկաբանը
- ակնե (կորյակային հիվանդություն),
- ռոզացեա,
- դեմոդեկոզ,
- դերմատիտներ՝ էկզեմա, սեբորեա, ֆոտոդերմատիտ, ատոպիկ դերմատիտ, քորպտիկ և այլն,
- մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ (պիոդերմիա)` ֆոլիկուլիտներ, ֆուրունկուլ, կարբունկուլ, իմպետիգո, սիկոզ, հիդրադենիտ,
- մաշկի վիրուսային հիվանդություններ՝ գոտնուկ, հերպես վիրուսներ, հպավարակիչ մոլյուսկ,
- մաշկի, մազերի, եղունգների սնկային հիվանդություններ՝ հարթ մաշկի սունկ, խոշոր ծալքերի սունկ, միկրոսպորիա, տրիխոֆիտիա, օնիխոմիկոզ,
- փսորիազ,
- մազաթափություն,
- հիպո- և հիպերպիգմենտացիաներ,
- վեներական հիվանդություններ:

Մաշկային ամենատարբեր խնդիրները հարթվում են նաև Lumenis համաշխարհային ընկերության կողմից արտադրված AcuPulse CO2 ժամանակակից լազերի օգնությամբ:
AcuPulse CO2 լազերն ունի FDA-ի բոլոր անհրաժեշտ հավաստագրերը և օգնում է լուծել այնպիսի խնդիրներ ինչպիսիք են՝
- մաշկի անհավասար կառուցվածք,
- ակնե և պոստակնե,
- սպիներ և ստրիաներ;
- պիգմենտացիա,
- ծերացման նշաններ,
- նորագոյացությունների հեռացում.
- Գինեկոլոգիայում լազերային օգտագործում են հեշտոցային երիտասարդացման և այլ խնդիրների լուծումներ համար։
- Բլեֆարոպլաստիկա:
Մանրամասների համար անցնել հղումով
Այցելության ցուցումներ
Բժիշկ, մաշկաբանի պետք է դիմել , եթե մաշկի վրա առկա է տարբեր բնույթի ցանավորում, բծերի և նորագոյացությունների առաջացում, մաշկային ծածկույթի այտուց և կարմրություն, անոթային բծերի, ճաքերի, էրոզիաների, բշտիկների կամ հանգույցների առաջացում, քոր, թեփոտում, մազերի, եղունգների ախտահարում: «Նաիրի» ԲԿ-ում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները գրագետ բուժում ստանալու համար: Պրոֆեսիոնալ մաշկաբանի մոտ այցելության համար կարող եք զանգահարել 8900 հեռախոսահամարին կամ այցելել Պարոնյան փողոց, 21 շենք:
Շատ շուտով Հայաստանում կբացվի իր ոլորտում եզակի, հակատաարիքային և կանխարգելիչ կոսմետոլոգիայի բժշկական կենտրոն:
Կլինիկան հագեցած կլինի նորագույն ինտելեկտուալ սարքավորումներով և գեղեցկության ոլորտում աշխարհի լավագույն տեխնոլոգիաներով։
Չի լինում գեղեցկություն առանց առողջության:
Այդ իսկ պատճառով մեզ մոտ մշակված է ծրագիր, որը ներառում է ախտորոշում կոսմետոլոգի, էնդոկրինոլոգի, գաստրոէնտերոլոգի մոտ, ինչպես նաև ուղղորդում հիմնական հետազոտությունների, այդ թվում՝ գենետիկ թեստավորման ։ Հետազոտությունները թույլ են տալիս գնահատել օրգանիզմի ներքին ռեսուրսները, , լրացնել դեֆիցիտները և պատրաստել պացիենտին երիտասարդացնող և խթանող պրոցեդուրաների:
Մենք առաջարկում ենք հետևյալը ՝
- Սարքավորումային և ներարկումային կոսմետոլոգիա
- Մաշկաբանական կոսմետոլոգիա՝ բարորակ նորագոյացությունների հեռացում, մաշկի վերականգնում տարբեր դերմատոզներից հետո (էկզեմա, ատոպիկ դերմատիտ, պսորիազ):
- Վերականգնող և կանխարգելիչ կոսմետոլոգիա. հակատարիքային ծրագրեր, գեղեցկության և առողջության ինտրավենոզ թերապիայի ծրագրեր, դետոքսային ծրագրեր, նիհարելու ծրագրեր
- Էսթետիկ ֆլեբոլոգիա. Վարիկոզի արդյունքում առաջացած անոթային խանգարումների վերացում
- Էսթետիկ գինեկոլոգիա. սեռական օրգանների անհամաչափության ուղղում և հետծննդաբերական փոփոխություններ շտկում , ինտիմ երիտասարդացում
- Պլաստիկ վիրահատությանների նախապատրաստում և վերականգնում. մաշկի նախապատրաստում, արագ վերականգնման պրոցեդուրաներ, տանդեմ «վիրաբույժ և կոսմետոլոգ անզգայացման տակ»
- Վերականգնում բարիատրիկ վիրահատությունից հետո՝ լիմֆոդրենաժ, լիպոֆիլինգ, մաշկի վերականգնում:
Հիվանդությունների ցանկը
Մաշկի, մազերի, եղունգների սնկային հիվանդություններ
Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ
Մաշկի վիրուսային հիվանդություններ
Դերմատիտ
Էկզեմա
Փսորիազ
Սեբորեա
Ակնե (կորյակային հիվանդություն)
Ռոզացեա
Դեմոդեկոզ
Մազաթափություն
Հաճախ տրվող հարցեր
Մաշկաբանի մոտ գրանցվելու համար անհրաժեշտ է զանգահարել 89 00 հեռախոսահամարով կամ այցելել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ ք. Երևան, Պարոնյան 21 հասցեով։
«Նաիրի» բժշկական կենտրոնում երեխաների ընդունում մաշկաբանի կողմից չի իրականացվում։
«Նաիրի» բժշկական կենտրոնում մասնագետների տնային այց չի իրականացվում։ Մաշկաբանի խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել և այցելել բժշկական կենտրոն։
Մաշկաբանը, ըստ գանգատների և կլինիկական պատկերի, կարող է ցուցել մաշկաբանական քերուկի, արտադրության կամ այլ կենսանյութի լաբորատոր հետազոտություն, արյան որոշ քննություններ, ինչպես նաև այլ հետազոտություններ՝ վարակային, բորբոքային, ալերգիկ կամ այլ մաշկաբանական վիճակների գնահատման համար։
Այո, մաշկաբանը զբաղվում է պզուկային հիվանդության ախտորոշմամբ և բուժմամբ։ Բուժման մոտեցումը կախված է ակնեի ձևից, տարածվածությունից, ծանրությունից, բորբոքային տարրերի առկայությունից և մաշկի ընդհանուր վիճակից։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կարող է գնահատել նաև ակնեի առաջացմանը նպաստող գործոնները և ընտրել համապատասխան բուժման տակտիկան։
Այո, մաշկաբանը զբաղվում է փսորիազի ախտորոշմամբ, բուժմամբ և հսկողությամբ։ Քանի որ սա քրոնիկ բորբոքային հիվանդություն է, բուժման նպատակը հիվանդության ակտիվության նվազեցումն ու մաշկային դրսևորումների վերահսկումն է։ Բուժման մարտավարությունը որոշվում է ըստ ախտահարման տարածվածության, ձևի, ուղեկցող ախտանիշների և պացիենտի ընդհանուր վիճակի։
Այո, մաշկաբանը զբաղվում է գորտնուկների, պապիլոմաների և մաշկի այլ գոյացությունների գնահատմամբ։ Նախ գնահատվում է դրանց բնույթը, տեղակայումը, չափերը և հեռացման կամ հսկողության անհրաժեշտությունը։ Կախված կլինիկական պատկերից՝ բժիշկը որոշում է հետագա մոտեցումը և անհրաժեշտության դեպքում առաջարկում լրացուցիչ հետազոտություն կամ բուժում։
Այո, մաշկաբանը զբաղվում է նաև մազերի և գլխամաշկի որոշ խնդիրներով, այդ թվում՝ մազաթափությամբ, գլխամաշկի քորով, թեփոտմամբ, բորբոքային և այլ փոփոխություններով։ Քանի որ մազերի վիճակը հաճախ կապված է մաշկաբանական, հորմոնալ, սննդային կամ այլ գործոնների հետ, բժիշկը գնահատում է հնարավոր պատճառները և, անհրաժեշտության դեպքում, ցուցում լրացուցիչ հետազոտություններ։
Մաշկաբանը բժշկական մասնագետ է, որը զբաղվում է մաշկի, մազերի և եղունգների հիվանդություններով։ Տրիխոլոգիա ասելով սովորաբար նկատի ունեն մազերի և գլխամաշկի խնդիրների նեղ ուղղություն։ Գործնականում մազերի հետ կապված բազմաթիվ խնդիրների առաջնային գնահատումն ու բուժումը կատարվում է հենց մաշկաբանի կողմից։
Մեր սերտիֆիկատները
Ծառայությունների ցանկ
- ▸ Անհետաձգելի բժշկական օգնություն
- ▸ Ալերգոլոգիա
- ▸ Ակնաբուժություն
- ▸ Անեսթեզիա, ինտենսիվ թերապիա, վերակենդանացում
- ▸ Գաստրոէնտերալոգիա և էնդոսկոպիա
- ▸ Գինեկոլոգիա և կնոջ առողջություն
- ▸ Էնդոկրինոլոգիա
- ▸ Թերապիա
- ▸ Պուլմոնոլոգիա
- ▸ Մանկաբուժություն
- ▸ Մաշկաբանություն
- ▸ Ուռուցքաբանություն և քիմիաթերապիա
- ▸ Ուրոլոգիա
- ▸ Ռեվմատոլոգիա, իմունոլոգիա
- ▸ Ստոմատոլոգիա
- ▸ Սրտաբանություն
- ▸ Քիթ-կոկորդ-ականջաբանություն
- ▸ Ֆիզիոթերապիա
- ▸ Պրոկտոլոգիա
- ▸ Պանկրեատիտի բուժում
- ▸ Օրթոպեդիա / Վնասվածքաբանություն
